• 1350 Columbia Street, Suite 600, San Diego, California 92101

English | Español

Քրեական ոլորտի փաստաբաններ

criminal-defense
 
  • անկաշկանդ դատական պաշտպանության,
  • ագրեսիվ միջնորդությունների պրակտիկայի,
  • վստահորդի կայուն վստահության միջոցով:
 
Ձերբակալությունը կամ քրեական դատապարտումը ծանր հետևանքներ են թողնում կյանքի վրա: Մենք պայքարում ենք յուրաքանչյուր վստահորդի համար։ Մեր գործունեության հիմքում պայքարն է յուրաքանչյուր վստահորդի համար՝ հասնելու լավագույն հնարավոր արդյունքի:
Why Should I Choose McKenzie Scott Criminal Defense Lawyers? Ունենալով տասնամյակների փորձ ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային դատարաններում՝ McKenzie Scott-ի թիմը հաջողությամբ վարում է քրեական ոլորտի տարաբնույթ պատշպանական գործեր, այդ թվում՝
  • Բարձրագույն դատարանի վարույթում գտնող ծանր հանցագործությունների մեջ մեղադրանքներ
  • դաշնային քրեական վարույթներ՝ ամբողջ երկրի համար
  • առողջապահական և ֆինանսական ոլորտների, շորթման և այլ խարդախություններ
  • պաշտոնատար անձանց և առևտրային գաղտնիքների հետաքննություններ
  • սպանություն, ահաբեկչություն և բռնի հանցագործություններ
  • բռնաբարություն, ոտնձգություն և սեռական բնույթի այլ հանցագործություններ
  • մանկական պոռնոգրաֆիա և համացանցային հանցագործություններ
  • ապօրինի թմրամիջոցներին առնչվող ծանր մեղադրանքներ (ապօրինի շրջանառություն, փոխադրում, տարածում, վաճառք, համաձայնության գալը և այլն)
  • դեռահասների հանցագործություններ:
Եթե մեղադրվում եք ծանր հանցագործության մեջ, ճիշտ կլինի ձեռք բերել առկա լավագույն քրեական պաշտպանության ծառայությունները: Որոշ դեպքերում բանակցությունների միջոցով կարող է մեղքն ընդունվել ինքնախոստովանությամբ, բայց՝ միայն որպես վերջին միջոց: Mckenzie Scott-իրավաբանական ընկերությունը կարող է օգնել:

Պատրա՞ստ եք պայքարել արդարության համար ձեզ քրեական մեղադրանք առաջադրվելուց հետո: Կապ հաստատեք McKenzie Scott-ի հետ (619) 794.0451 հեռախոսահամարով՝ ձեր գործը գնահատելու համար։

Ինչու՞ ընտրել McKenzie Scott քրեական ոլորտի փաստաբաններին:

McKenzie Scott-ի քրեական գործերով պաշտպանական թիմը կստանձնի քրեական գործի բնականոն ընթացքի համակարգումը: Մենք կմշակենք ագրեսիվ, ճշգրիտ պաշտպանական ռազմավարություն՝ հարմարեցված ձեր մասնավոր դեպքին և առաջադրված մեղադրանք(ներ)ին: Արդյունքները խոսում են իրենց օգտին։ Քրեական վարույթներում մեր վերջին հաջողություններից մի քանիսը ներկայացված են ստորև:

Միացյալ Նահանգներն ընդդեմ Վստահորդի․ 2022-ի ամառ

Արտաքին հետախուզության վերահսկողության մասին օրենքով (FISA) սահմանված որոշումների և ազգային անվտանգության ենթադրյալ (թեև վիճելի) խնդիրներին առնչվող գործով օտարերկրյա ծագում ունեցող տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել որպես գլխավոր մեղադրյալ՝ էլեկտրոնային խարդախություն կատարելու մեջ: Մենք ավելի քան մեկ տարի առարկում էինք, որ ՀԴԲ-ն (FBI) առգրավել է ապացույցներ, որոնք հիմնված են մեր վստահորդի մասին կեղծ պնդումների վրա և հետաքննությունը իրավաչափ չէ, և պահանջել ենք հազվադեպ կիրառվող «Ֆրենկի լսում»: Այն բանից հետո, երբ մի քանի գործակալներ ստիպված եղան երդման տակ ցուցմունք տալ, ԱՄՆ շրջանային դատավորը համաձայնեց, որ ՀԴԲ-ի (FBI) և Հարկային ծառայության (IRS) կողմից իրականացված հետաքննությունը խախտել է մեր վստահորդի իրավունքները, քանի որ նրանք «կոպտորեն արհամարհել են ճշմարտությունը»: Ի վերջո, McKenzie Scott-ի քրեական ոլորտի փաստաբանները հաղթեցին, և բազմաթիվ խուզարկության որոշումներով ձեռք բերված ապացույցները ճանաչվեցին առոչինչ:

Այս արդյունքը՝ ոչ միայն «Ֆրանկի լսում» ստանալը, այլև Ֆրանկի լսումը շահելը, չափազանց հազվադեպ է դաշնային քրեական պրակտիկայում: Սա մեր վստահորդներին McKenzie Scott-ի նվիրվածության մասին միայն ամենաթարմ օրինակն է:

Նահանգն ընդդեմ Վստահորդի․ 2022-ի ամառ

Մեր վստահորդը մեղադրվում էր ավելի քան մեկ տասնամյակ իր գործատուի դրամական միջոցները վատնելու մեջ։ Մեր քննությունը և շրջանային դատախազի ապացույցները վիճարկող փաստարկները հանգեցրին նրան, որ Շրջանային դատախազությունը ետ վերցրեց իր բոլոր մեղադրանքները:

Նահանգն ընդդեմ Վստահորդի․ 2022-ի գարուն

Մեր վստահորդին մեղադրանք էր առաջադրվել առողջապահական ոլորտում խարդախության մեջ ներգրավվելու համար, և նրան սպառնում էր տարիների ազատազրկում սպիտակ օձիքավորների շրջանում հանցավորության աճի պատճառով: Սակայն, մենք միջնորդություններ ներկայացրեցինք՝ վիճարկելով, որ դատախազը չի կարողացել պատշաճ կազմել մեղադրանքները։ Բարձրագույն դատարանը համաձայնվեց և մեղադրանքները մերժվեցին: Մի քանի անգամ նույն մեղադրանքներն առաջադրելու փորձերից և McKenzie Scott-ի նախաձեռնած դատավարական նոր փուլերերին բախվելուց հետո Շրջանային դատախազն ի վերջո համաձայնեց վերջնականապես կարճել վարույթը:

Նահանգն ընդդեմ Վստահորդի․ 2022-ի գարուն

Մեր վստահորդին ներկայացվել էր զենքի հետ կապված մեղադրանք, սակայն մենք առարկեցինք, որ մի շարք մեղադրանքներ պետք է հանվեն դրանց անորոշ կամ հակասահմանադրական լինելու հիմքով: Միջնորդագրերը վիճարկելու փոխարեն, դատախազը համաձայնեց կարճել վարույթը և անմիջապես կնքել (ի պահ հանձնել) ձերբակալության արձանագրությունները, եթե մեր վստահորդը մի քանի ամսվա ընթացքում օրենքի հետ կապված խնդիրներ չունենա:

Միացյալ Նահանգներն ընդդեմ Վստահորդի․ 2022-ի գարուն

Մեր վստահորդը ձերբակալվել էր սահմանը հատելիս մեքենայում թաքցված մեծ քանակությամբ մաքուր մետամֆետամինի համար: Նա մեղադրվում էր ապօրինի թմրամիջոցների շրջանառության հետ կապված դաշնային հանցագործության մեջ և նրան սպառնում էր առնվազն տասը տարվա բանտարկություն: Մեր արագ քննության և գործը դատարան հանձնելուց հետո Կառավարությունը հանեց բոլոր մեղադրանքները:

Միացյալ Նահանգներն ընդդեմ Վստահորդի․ 2021-ի գարուն

Մեր վստահորդը փախուստի էր դիմել իրավապահ մարմիններից՝ ավելի քան 1000 ֆունտ ապօրինի վերահսկվող նյութերով բեռնատարը վարելիս: Մենք որոշեցինք վիճարկել այս գործը՝ պնդելով, որ Կառավարությունը ոչ պատշաճ կերպով հետաձգել է մեր վստահորդի դատաքննությունը և թաքցրել ապացույցները։ Մեր միջնորդագիրը մերժելու և պարտվելու վտանգի փոխարեն Կառավարությունը համաձայնեց հանել բոլոր մեղադրանքները՝ թողնելով միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը:

Նահանգն ընդդեմ Վստահորդի․ 2020-ի ձմեռ

Մեր վստահորդին, ով նույնպես փաստաբան էր, առաջադրվել էր վկային վախեցնելու մեղադրանք՝ հիմք ընդունելով այն, որ նա ստիպել է այդ վկային քաղաքացիական գործով ցուցմունք տալ, որը կապված է նույն ժամանակ քննվող խարդախության մեղադրանքների հետ: Մենք կարծում էինք, որ մեղադրանքները անհիմն և հակասահմանադրական են: Ռիվերսայդի Բարձրագույն դատարանը համաձայնեց. դատավորը հանեց մեղադրանքները ապացույցների բացակայության պատճառով և մեր պաշտպանյալին համարեց փաստացի անմեղ:

Մենք յուրաքանչյուր գործ մանրակրկիտ նախապատրաստում ենք դատաքննության համար և փորձում ենք ավելին, քան մեկ ուրիշը: Վերջին դատական հաղթանակների որոշ օրինակներից են՝
  • անմեղ է 22 կետով (դաշնային վարույթ, Յուտա նահանգում առևտրային գաղտնիքների գողության դեպք)
  • անմեղ է (դաշնային վարույթ, ապօրինի թմրամիջոցների ներմուծում, Կալիֆորնիայի հարավային շրջան)
  • կարճվել է դատաքննության կեսից, երբ կառավարությունը դադարեցրեց վարույթը (ապօրինի մուտք)
  • դատավճիռը չեղարկվել է բողոքարկմամբ (արժեթղթերի հետ կապված խարդախություն)
  • դատավճիռը չեղարկվել է բողոքարկմամբ, նշանակվել է նոր դատաքննություն (դաշնային վարույթ, սպանության դրդման մեղադրանք)
  • արդարացման դատավճիռ բոլոր մեղադրանքների համար (դաշնային վարույթ, առողջապահական ոլորտի խարդախություն)
  • անմեղ է բոլոր մեղադրանքներով (արժեթղթերի խարդախություն, բանկային խարդախություն, փոստային խարդախություն)
  • կանխակալ երդվյալ ատենակալներ / դատական սխալ (դաշնային վարույթ, ապօրինի թմրամիջոցների իրացում)

Պատրա՞ստ եք հանցանքի մեջ մեղադրվելուց հետո պայքարել արդարության համար: Կապ հաստատեք McKenzie Scott-ի փորձառու և վստահելի փաստաբանների հետ (619) 794.0451 հեռախոսահամարով՝ ձեր գործը գնահատելու համար:

Ունե՞ք քրեական ոլորտի փաստաբանի հետ խոսելու կարիք: McKenzie Scott-ը պայքարում է Հասարակ Մարդու իրավունքների համար: Կապ հաստատեք մեզ հետո 619-794-0451 հեռախոսահամարով՝ գործը գնահատելու համար:

McKenzie Scott-ի քրեական ոլորտի մեր հուսալի փաստաբանները վսահորդներին առաջարկում են անգերազանցելի փորձ և նվիրվածություն: Մենք տասնամյակներ շարունակ պայքարում ենք կառավարական չարաշահումներից պաշտպանության համար, և մեր արդյունքները խոսում են իրենց օգտին: Հենց այսօր կապ հաստատեք մեզ հետ (619) 794.0451 հեռախոսահամարով՝ գործը գնահատելու համար:

Ունե՞ք հարցեր այն մասին, թե ինչպես է ընթանում քրեական վարույթը:

Խորհուրդ ենք տալիս զանգել և հերթագրվել խորհրդատվության համար: Յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է, սակայն հիմնական իրադարձությունների հաջորդականությունը հաճախ նույնն է: Եվ կարևոր է, որ հնարավորինս շուտ կարողանաք հավաքել ձեր լավագույն պաշտպանական թիմը: Ահա գործի քննության հիմնական փուլերից մի քանիսը, և այն, թե որտեղ կարող է օգնել McKenzie Scott-ը:

1. Հետաքննություն

What Types of Charges Do McKenzie Scott's San Diego Criminal Defense Lawyers Handle? Քրեական գործը շահելու ամենահեշտ և հաճախ լավագույն միջոցը դրա հարուցումն ընդհանրապես թույլ չտալն է: McKenzie Scott-ում մենք կիրառում ենք իրավապահ մարմինների նախաքննության մանրակրկիտ գնահատում, որ օգնենք մեր վստահորդներին ամբողջությամբ խուսափելու մեղադրանքներից: Քրեական գործերը գրեթե երբեք չեն հարուցվում դատախազությունում։ Դրա փոխարեն, հետաքննիչ մարմինները, ինչպիսիք են տեղական ոստիկանությունը, ոստիկանապետերը (շերիֆները) կամ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ, FBI), պարզում են, թե ինչն է իրենց կարծիքով հանցագործություն, և անում են ամեն հնարավորը, որ համադրեն մանրամասները և հետագայում կարողանան մեղադրանքները ներկայացնել դատախազություն: McKenzie Scott-ի թիմի նման ագրեսիվ պաշտպանություն իրականացնող փաստաբանները կարող են օգնել այս գործընթացում, որ սահմանափակվի իրավապահ մարմինների կողմից ձեզ թիրախավորելու ռիսկը և ընդհանրապես խուսափեք մեղադրանքներից: Լավագույն փաստաբանները գիտեն, թե ինչ գործիքներ են օգտագործում տեղական և դաշնային հետաքննիչներն ապացույցներ պեղելիս: Որոշ գործիքներ, որոնք կարող են օգտագործել իրավապահ մարմինները, ներառում են հետևյալը:

Ա. Մեծ ժյուրիի / դատական ծանուցումներ (Subpoenas)

– Սրանք ծանուցումներ են՝ տրված մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր գաղտնի հանդիպում են դատախազների ղեկավարությամբ և փորձում են մեղադրանք կազմել: Դրանք կիսագաղտնի են և կարող են պահանջել, որ վկան ներկայանա հարցաքննության կամ որևէ մեկը փաստաթղթեր ներկայացնի: Եթե ստացել եք մեծ ժյուրիի ծանուցում, պետք է անմիջապես կապ հաստատեք փաստաբանի հետ: Նույնիսկ եթե չգիտեք այդ մասին, հնարավոր է և գուցե դառնաք հետաքննության թիրախ: McKenzie Scott-ի փաստաբանները կարող են խորհուրդ տալ, թե ինչ անել նման իրավիճակում, ինչպես վիճարկել ներկայացված պահանջները կամ պետք է արդոյք պատասխանել հարցապնդումներին:

Բ. Խուզարկության որոշումներ

– Սրանք դատական կարգադրություններ (օրդերներ) են, որոնք թույլ են տալիս իրավապահ մարմիններին փնտրել ապացույցներ, առգրավել իրեղեն ապացույցներ կամ երկուսը միասին: Խուզարկության որոշում ստանալու համար քննիչները պետք է հավաստիացնեն դատավորին, որ կան հավանական հիմքեր ենթադրելու, որ կոնկրետ վայրում կգտնեն հանցագործության իրեղեն ապացույցներ: Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր ոք ունի անհիմն խուզարկություններից և առգրավումներից պաշտպանվելու սահմանադրական իրավունք, և կան բազմաթիվ իրավական կարգավորումներ, որոնք մեզ բոլորիս պաշտպանում են ոչ իրավաչափ խուզարկության որոշումներից: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ քննիչները հետևում ես այդ կանոններին: McKenzie Scott-ի փաստաբանները հաջողությամբ վիճարկել են խուզարկության որոշումներն ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային դատարանում՝ բազմիցս ապացուցելով, որ բոլոր մակարդակների իրավապահ մարմինների աշխատակիցները (ոստիկանությունից մինչև ՀԴԲ (FBI)) շարունակում են մոլորեցնել դատավորներին և չարաշահել խուզարկության որոշումները՝ փորձելով ձեռք բերել Սահմանադրության խախտմամբ ապացույցներ: Երբ վարձում եք McKenzie Scott-ին՝ խուզարկությունից պաշտպանվելու օգնություն ստանալու համար, ուրեմն գիտեք, որ կունենաք փաստաբաններ, ովքեր լինելու են դատական վարույթների առաջնագծում՝ պաշտպանելու մեր իրավունքները համաձայն “Չորրորդ ուղղման”:

Իրավապահ մարմիններն օգտագործում են այս և մի շարք այլ օրինական (և ապօրինի) մեթոդներ՝ մարդկանց մասին տեղեկություններ հավաքելու համար: Եթե իրավապահ մարմինները կապ են հաստատել ձեր կամ ձեր սիրելիի հետ, նախքան հետաքննության մեջ որևէ կերպ ներգրավվելը պետք է խորհրդակցել փաստաբանի հետ: Իրավապահ մարմինները երբեմն ստում են (ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի), և պարտավոր չեն ձեզ ասել, որ գուցե հանդիսանում եք նրանց թիրախը։ McKenzie Scott-ի փաստաբանները կարող են ձեզ խորհուրդ տալ, թե ինչպես հարաբերվել իրավապահ մարմինների հետ՝ քանի դեռ հետաքննությունը չի վերաճել ձեր կյանքի լուրջ խնդրի կամ պաշտոնական մեղադրանքների:

2. Դատախազի որոշում մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու մասին

Զուտ այն, որ քննիչները գործ են հարուցել, դեռ չի նշանակում, որ դատախազները պետք է մեղադրանք առաջադրեն: McKenzie Scott-ը հաճախ է դատախազների հետ շփվում, բանակցում և վիճարկում գործի փաստերը՝ նախքան նրանց կողմից մեղադրանք առաջադրելը և որևէ բան հանրայնացնելը: Որևէ հանցանքի մեջ մեղսագրվող անձինք համարվում են անմեղ, թեև իրական կյանքում կարող են առնչվել ծանր հետևանքների հետ՝ նույնիսկ վերջում գործը շահելու դեպքում: Մեղադրանքներն առաջադրվելուց հետո հրապարակայնությունը, հնարավոր ձերբակալությունը, գրավի պայմանները և դատական ընթացակարգերը՝ այս ամենը բացասաբար են անդրադառնում մեղադրյալի կյանքի վրա: Երբ մեղադրանք է առաջադրվում, մարդիկ ամոթ են զգում իրենց կասկածելու պատճառով, կորցնում են ապրուստի միջոցները, վստահությունը և իրենց մաշկի վրա են զգում անձնական և մասնագիտական տարբեր հետևանքները: McKenzie Scott PC-ում մենք հասկանում ենք, թե ինչ զգալի հետևանքներ կարող է քրեական վարույթը պատճառել հանցագործության մեջ կասկածյալին և մեղադրյալին, անկախ նրանից՝ կատարել են նրանք դա, թե ոչ: Մենք փորձում ենք ամեն հնարավորը՝ մեղադրանքի առաջադրումը կանխելու կամ հակառակ պարագայում հնարավոր հետևանքները մեղմացնելու համար:

3. Դատական գործընթաց (դատաքննություն)

Գրեթե յուրաքանչյուր վարույթ, լինի դա նահանգային կամ դաշնային դատարանի տիրույթում, ձեզնից կամ ձեր փաստաբաններից կպահանջի մի քանի անգամ ներկայանալ դատավորի առջև: Յուրաքանչյուր վարույթ ընթանում է տարբեր կերպ և պահանջում է տարբեր մոտեցումներ, ուստի մենք կփորձենք այստեղ ներկայացնել գործերի մեծ մասում հանդիպող որոշ հիմնական իրադարձությունները, երբ McKenzie Scott PC-ն հաճախ պայքարում է իր վստահորդների համար՝ հնարավոր լավագույն արդյունքներին հասնելու համար:

Ա. Մեղադրանքի առաջադրում

Գործի քննության սկզբում տարբեր դատարաններ հետևում են տարբեր ընթացակարգերի, սակայն բոլորն էլ ունեն մի քանի ընդհանուր գծեր: Դատախազները պետք է ներկայացնեն փաստաթուղթ (մեղադրական), որը նկարագրում է այն հանցագործությունը, որը նրանք կարծում են, որ դուք կատարել եք, դատարանը պետք է համոզվի, որ դուք ծանոթացել եք ձեր մեղադրանքներին, և դատավորը պետք է որոշի, արդյոք մնալու եք կալանքից դուրս և, եթե այո՝ ինչ պայմաններով: Թեև այս նախնական փուլերը երբեմն արագ են ընթանում և գործնականում չեն ազդում վարույթի մնացած փուլերի վրա, կարող են չափազանց կարևոր լինել: Օրինակ, դատավորը կարող է ամբողջությամբ կարճել գործը, նույնիսկ՝ վարույթը նախաձեռնվելուց առաջ, եթե դատախազը կամ քննիչը մեղադրանքները կազմել են սխալներով։ McKenzie Scott-ի փաստաբանները հաջողությամբ կարճել են մեծ վարույթները հենց սկզբում ՝ մանրակրկիտ վերլուծելով մեղադրանքները և հասկանալով այն իրավական բարդությունները, որոնք յուրաքանչյուր մեղադրական ստեղծում է դատախազների համար: Բացի այդ, McKenzie Scott-ի փաստաբանները համառորեն կպայքարեն քրեական հետապնդման ընթացքում ձեզ կալանքից ազատ թողնելու համար: Մենք հասկանում ենք, որ, նույնիսկ եթե հետագայում պարտվեք գործը, կալանքից դուրս մնալը կարող է մեծ ազդեցություն ունենալ վերջնական արդյունքի վրա: Ոչ ոք չպետք է մնա կալանավայրում ՝ չկարողանալով զբաղվել իր գործերով և համբուրել իր սիրելիներին զուտ այն պատճառով, որ մեղադրվում է հանցագործության մեջ:

Բ. Քրեական բացահայտում և հետաքննություն

Անկախ նրանից՝ դուք անմեղ կամ մեղավոր եք, փաստերի խորը իմացությունը լավ պաշտպանական ռազմավարության բանալին է: «Բացահայտումը» վարույթի մյուս կողմի հետ արձանագրությունների և այլ փաստաթղթերի փոխանակման գործընթաց է: Քրեական վարույթներում մենք դա օգտագործում ենք մեղադրանքի փաստարկները հետազոտելու համար։ Կառավարության պարտականությունն է ապացուցել ցանկացած մեղադրանք, որը ողջամիտ կասկած չի հարուցում, ուստի մենք մշտապես ագրեսիվ կերպով փնտրում ենք ապացույցների թույլ կողմերը՝ հաճախ դիմելով դատարան և պահանջելով փաստաթղթեր, որոնք կառավարությունը փորձում է թաքցնել կամ խուսափում է մեզ փոխանցել: Միևնույն ժամանակ, մենք իրականացնում ենք մեր սեփական քննությունները վստահելի և փորձառու քննիչների հետ, ովքեր կարող են օգնել հակընդդեմ ապացույցներ և վկաներ գտնելուն, որոնց մասին իրավապահ մարմինները կարող են նույնիսկ տեղյակ չլինել:

Գ. Մինչդատական վարույթների և միջնորդությունների պրակտիկա

Անկախ նրանից՝ անհրաժեշտ է ապահովել պաշտպանյալի իրավունքները, ձեռք բերել բանակցությունների վրա ազդող լծակներ կամ կանխել անհիմն ապացույցների հրապարակումը, լավագույն դատական փաստաբանները գիտեն, որ մինչդատական վարույթը (և դատական վարույթի իրական վտանգը) մի շարք դեպքերում կարող է ձեզ առավելություն տալ: Mckenzie Scott-ը հեղինակություն է վաստակել ագրեսիվ դատաքննության և միջնորդությունների պրակտիկայի համար: Մենք պաշտպանել ենք մեր վստահորդների շահերը հարյուրավոր մինչդատական միջնորդություններով և գիտենք, թե ինչպես ապացուցել դատավորներին մեր հակափաստարկների, փաստաթղթերի և վկայությունների ճշմարտացիությունը:

Դ․ Դատավարություն

Դատավարության ժամանակ Կառավարությունը պետք է ներկայացնի փաստեր (վկաներ և արձանագրություններ)՝ փորձելով ապացուցել, որ, ողջամիտ կասկածից վեր, դուք հանցագործություն եք կատարել: Պաշտպանական կողմը հնարավորություն ունի առարկել նրանց ապացույցները, ներկայացնել սեփական հակափաստարկները և վիճարկել գործը երդվյալ ատենակալների առջև: Բոլոր տասներկու երդվյալ ատենակալները պետք է միաձայն վճիռ (վերդիկտ) կայացնեն, հակառակ դեպքում գործը կավարտվի Ձախողված դատավարությամբ (mistrial)։ Եվ այստեղ McKenzie Scott-ի թիմը տարբերվում է մյուսներից իր գիտելիքներով և արդյունավետությամբ: Մեր դատապաշտպանները վերջերս հասան նրան, որ երդվյալ ատենակալները կայացնեն քաղաքացիական իրավունքների վերաբերյալ երբևէ չլսված ամենամեծ վճիռը ($85 միլիոն) այն բանից հետո, երբ տեղական իրավապահ մարմինները 2015 թվականին ձերբակալության ժամանակ մարդ էին սպանել: Քրեական վարույթներում մենք բարդ գործերը հասցրել ենք մինչև դատարան և շահել ենք։ Եթե մյուս փաստաբաններն ընտրում են սակավաթիվ արդյունքներ իրենց կայքերում գովազդելու համար, մենք այնքան վստահ ենք մեր արդյունքների մեջ, որ դրանք անփոփոխ ներկայացնում ենք հանրությանը (անձնական տվյալների խմբագրմամբ): Երբեմն մենք չենք հաղթել, և դա ճիշտ է, սակայն մենք շահել ենք դատարան հասած բազմաթիվ քրեական վարույթներ, և դրանք շատ ավելին են, քան Կառավարությունը կցանկանար: McKenzie Scott-ի հետ մշտական կապը պահելով դուք կօգտվեք դատավարական գործերում մեր փորձառությունից և հեղինակությունից, նույնիսկ եթե ձեր գործը երբեք չի հասնում դատարան: Դատախազները տեղյակ են դատական գործերի ագրեսիվ վարման մեր հեղինակության մասին՝ լինի դա դատաքննությունից առաջ, ընթացքում կամ հետո: Ոչ մի դատախազ չի ցանկանում դառնալ մեր հաջորդ հաղթանակի հակառակ կողմը:

Ե. Դատավճռի կայացում (եթե անհրաժեշտ է)

Բնական է, որ քրեական հետապնդման մեջ գտնվելուց սկսած մինչև իր մեղադրականին ծանոթանալը լի է անհանգստությամբ և վախով: Անկախ նրանից, թե դուք ընդունել եք ձեր մեղքը կամ դատապարտվել եք անիրավ, դատավճռի հրապարակումն անկասկած ձեր կյանքի ամենալարված և կարևոր պահերից մեկն է: Երբ ձեզ բանտարկություն է սպառնում, լինելով ձեր սիրելիների հետ անցկացրած ժամանակի կորստի վտանգի տակ կամ անհանգստանալով ձեր կյանքի և ազատության համար, կուզեիք հավաստիանալ, որ ունեք փաստաբաններ, որոնց կարող եք ապավինել հնարավոր լավագույն արդյունքի համար: Այն վստահորդների դեպքում, ովքեր դատապարտման վտանգի տակ են, մենք հպարտ ենք, որ միշտ հավատարիմ ենք մնում՝ շարունակելով պայքարել մեր պաշտպանյալներին կալանքից ազատ պահելու, բանտարկության հետևանքները մեղմացնելու և խնդիրներով լի բանտային համակարգում կողմնորոշվելու հարցերում աջակցելու համար: Երբ դատախազները պնդել են տարիների ազատազրկման օգտին, մեզ բազմիցս հաջողվել է դատավորներին համոզել հակառակը։ Մենք երբեք չենք ցանկանում, որ որևէ պաշտպանյալ ընդհանրապես դատապարտվի, սակայն, երբ դա տեղի է ունենում, մենք համառորեն աշխատում ենք հնարավոր լավագույն արդյունքի հասնելու համար:

Զ. Բողոքարկում

Ձեր գործն առաջին անգամ քննող դատավորի կամ երդվյալ ատենակալների կայացրած մեղադրական դատավճիռները երբեք վերջնական չեն: Եթե դատավորը կամ երդվյալ ատենակալները որևէ սխալ են թույլ տվել, որոշ դեպքերում դուք կարող եք դիմել ավելի բարձր իրավասության դատարան՝ այդ սխալներն ուղղելու համար: Նույն տաղանդը, փորձառությունը և աշխատանքային էթիկան, որոնք մեզ հաջողակ են դարձնում առաջին ատյանի դատարանում, մեզ լավագույնս ծառայում են նաև վերաքննիչ ատյանի դատավորներին համոզելիս: McKenzie Scott-ի մեր թիմը հպարտանում է բողոքարկման հաջող գործունեությամբ՝ հաճախ համոզելով դատավորներին չեղյալ համարել մեղադրական դատավճիռը կամ դատապարտումը:

Է. Կոլատերալ հարձակում կամ Հաբեասի միջնորդություն (Habeas Petition}

Նույնիսկ եթե դատապարտվել եք և բաց եք թողել ձեր ուղղակի բողոքարկման հնարավորությունը, դեռ կարող եք տարբերակներ գտնել: Մեր դատական համակարգը բանտարկյալներին թույլ է տալիս վիճարկել իրենց դատավճիռները նույնիսկ ուղղակի բողոքարկման հնարավորությունը բաց թողնելուց հետո, եթե խախտվել են նրանց սահմանադրական իրավունքները կամ իրենց մեղսագրվող մեղադրանքներում գործնականում անմեղ են: Եթե դուք կամ ձեր սիրելին անարդարացիորեն դատապարտվել կամ ազատազրկվել եք որևէ հանցագործության համար, McKenzie Scott-ի փորձառու փաստաբանները կարող են ձեզ խորհուրդ տալ, թե կարող եք արդյոք հաջողության հասնել՝ վիճարկելով ձեր դատավճիռն այս նոր մեթոդով: Այս տեսակի հայցերը պահանջում են բացառիկ իրավաբանական փորձ և հաճախ ընկնում են ոչ արդարացի ժամանակային սահմանափակումների տակ: Մենք խորհուրդ ենք տալիս առանց հետաձգելու խորհրդակցել փաստաբանի հետ:

Պատրա՞ստ եք պայքարել արդարության համար հանցագործության մեջ մեղադրվելուց հետո: Կապ հաստատեք McKenzie Scott-ի հետ (619) 794.0451 հեռախոսահամարով՝ գործը գնահատելու համար։

Ունե՞ք հարցեր այն մասին, թե ինչ է կատարվում քրեական վարույթում:

Մենք խորհուրդ ենք տալիս զանգել խորհրդատվության հերթագրման համար: Յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է, սակայն հիմնական իրադարձությունների հաջորդականությունը հաճախ նույնն է: Եվ կարևոր է, որ հնարավորինս շուտ կարողանաք հավաքել ձեր լավագույն պաշտպանական թիմը: Ահա գործի քննության հիմնական փուլերից մի քանիսը, և այն, թե որտեղ կարող է օգնել McKenzie Scott PC-ը:

Ունե՞մ փաստաբանի կարիք քրեական գործի հետաքննության փուլում: Եթե դեռ մեղադրանք չի առաջադրվել, ինչպե՞ս կարող է փաստաբանն ինձ օգնել:

Քրեական գործը շահելու ամենապարզ և հաճախ լավագույն տարբերակը դրա հարուցումն ընդհանրապես թույլ չտալն է:

Քրեական գործերը գրեթե երբեք չեն հարուցվում դատախազությունում։ Դրա փոխարեն, հետաքննող մարմինները, ինչպիսիք են տեղական ոստիկանությունը, ոստիկանապետերը (շերիֆները) կամ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ, FBI), բացահայտում են, թե ինչն է իրենց կարծիքով հանցագործություն, և անում են ամեն հնարավորը, որ համադրեն մանրամասները և հետագայում կարողանան մեղադրանքները ներկայացնել դատախազություն: Ագրեսիվ պաշտպանական փաստաբանները, ինչպիսին հանդիսանում է McKenzie Scott-ի թիմը, , կարող են օգնել վաղ փուլերում հնարավոր վտանգների նվազեցմանը կամ երբեմն ձեզ առաջադրված մեղադրանքներից խուսափելուն՝ ձեր անունից անմիջականորեն փոխհարաբերվելով իրավապահների հետ: Լավագույն փաստաբանները գիտեն, թե ինչ գործիքներ են օգտագործում տեղական և դաշնային հետաքննիչներն ապացույցներ պեղելիս: Որոշ գործիքներ, որ իրավապահ մարմինները կարող են օգտագործել, ներառում են՝ մեծ ժյուրիի ծանուցումներ, վարչական ծանուցումներ, խուզարկության որոշումներ (օրդերներ) և գաղտնալսումներ: Իրավապահ մարմիններն օգտագործում են այս և մի շարք այլ օրինական (և ապօրինի) մեթոդները՝ մարդկանց մասին տեղեկություններ հավաքելու համար: Եթե իրավապահ մարմինները կապ են հաստատել ձեր կամ ձեր սիրելիի հետ, դուք պետք է խորհրդակցեք փաստաբանի հետ՝ նախքան նրանց հետաքննությանը որևէ կերպ մասնակցելը: Իրավապահ մարմինները երբեմն ստում են (ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի), և պարտավոր չեն ձեզ ասել, թե արդյոք դուք հանդիսանում եք հետաքննության թիրախը: McKenzie Scott-ի փաստաբանները կարող են ձեզ խորհուրդ տալ, թե ինչպես հարաբերվել իրավապահ մարմինների հետ՝ քանի դեռ հետաքննությունը չի վերաճել ձեր կյանքի լուրջ խնդրի կամ պաշտոնական մեղադրանքների:

Ի՞նչ է անում մեծ ժյուրին

trial Մեծ ժյուրին համայնքի ներկայացուցիչների մի խումբ է, ովքեր հանդիպում և գնահատում են ապացույցները, որ որոշեն՝ արդյոք դատախազն ունի բավարար հիմքեր անձին հանցանքի մեջ մեղադրանք առաջադրելու համար: Մեծ ժյուրին հավաքվում է նախքան մեղադրանք առաջադրելը, և այս նիստը հիմնականում գաղտնի է: Մեծ ժյուրին լսում է վկաների ցուցմունքները և ուսումնասիրում որոշ ապացույցներ, բայց երբեք չի լսում պաշտպանական կողմին: Սա ամբողջովին միակողմանի գործընթաց է, և պաշտպանական կողմը զրկված է նույնիսկ նիստին ներկա գտնվելու իրավունքից: Ի վերջո, մեծ ժյուրին որոշում է, թե կան արդյոք բավարար ապացույցներ անձին հանցագործություն կատարելու մեջ մեղադրանք առաջադրելու համար: Եթե նրանք որոշում են, որ ապացույցները բավարար են, մեծ ժյուրին ներկայացնում է մեղադրական եզրակացություն՝ մեղադրական, որտեղ շարադրված են մեղադրանքները: Մեծ ժյուրիի կողմից մեղադրված անձը դեռ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ողջամիտ կասկածից վեր: Մեծ ժյուրին տարբերվում է փոքր ժյուրիից, որը մի խումբ մարդիկ են, ովքեր դատավարության ընթացքում ժյուրիի կազմում որոշում են, թե արդյոք անձը մեղավոր է, թե ոչ:

Ի՞նչ պետք է անել, եթե ստացել եմ մեծ ժյուրիի դատական ծանուցագիրը:

Մեծ ժյուրիի դատական ծանուցումը տրվում է մեծ ժյուրիի կողմից, որը ղեկավարվում է քրեական մեղադրանքներ առաջարկող դատախազների կողմից: Դատախազության նպատակն է մարդկանց և բիզնես ընկերությունների դեմ առաջադրել քրեական մեղադրանքներ: Մեծ ժյուրին իրավասու է ներկայացնել երկու տեսակի դատական ծանուցումներ: Առաջինը վկայության ծանուցագիրն է (ad testificandum), որը պահանջում է, որ անձը ներկայանա և ցուցմունք տա: Երկրորդը duces tecum ծանուցագիրն է, որն անձից կամ ընկերությունից պահանջում է փաստաթղթեր ներկայացնել մեծ ժյուրիին: Անմիջապես տեղեկացրեք ձեր փաստաբանին, եթե մեծ ժյուրիից ստացել եք ծանուցում, քանի որ դա կարող է վկայել այն մասին, որ դուք դարձել եք կամ կարող եք դառնալ հետաքննության թիրախ: Կարող են լինել ծանուցումները վիճարկելու կամ դրա շրջանակը սահմանափակելու օրինական եղանակներ: Կարևոր է խորհրդակցել փաստաբանի հետ և որոշել, թե որոնք են ձեր տարբերակները: McKenzie Scott-ի փաստաբանները հասկանում են, որ մեծ ժյուրիից ծանուցում ստանալը կարող է հանգեցնել շփոթվածության և անհավանական սթրեսի: Մենք ունենք փորձ՝ աջակցելու մեր վստահորդներին քրեական հետաքննությունների շրջանակներում ծանուցումների հետ կապված քայլերի ուղղորդման հարցում:

Մենք կարող ենք ուսումնասիրել ձեր ծանուցումը և առաջարկել հնարավոր տարբերակները:

Մեր նպատակն է ապահովել, որ դուք կարողանաք կատարել իրազեկված ընտրություն՝ միաժամանակ պաշտպանելով ինքներդ ձեզ և ձեր շահերը:

Ի՞նչ տեղի կունենա, եթե ես անտեսեմ քրեական գործի ծանուցումը (ծանուցագիրը):

Թեև կան տարբերակներ, թե ինչպես կարող եք պատասխանել ծանուցմանը, այն արհամարհելը լավ գաղափար չէ: Ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային օրենսդրության համաձայն, եթե դուք անտեսում եք ծանուցումը, ձեզ կարող են մեղադրել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը անկախ քրեական վարույթ է, որը կարող է հանգեցնել ինչպես ազատազրկման, այնպես էլ դրամական տուգանքների: Հասկանալի է, որ ինքներդ կցանկանաք խուսափել սթրեսից և ճնշումից՝ կապված ծանուցմանը պատասխանելու հետ: Այնուամենայնիվ, ինքներդ ձեզ պաշտպանելու և ձեր կյանքի և բիզնեսի կորուստները նվազագույնի հասցնելու լավագույն միջոցը փորձառու փաստաբանների հետ խորհրդակցելն է, ովքեր տիրապետում են նման իրավիճակների նրբություններին:

Ինչո՞ւ է իմ բիզնեսը ստացել մեծ ժյուրիի ծանուցում (ծանուցագիր):

Եթե ձեր բիզնես ընկերությունը ստացել է մեծ ժյուրիի ծանուցում, ամենայն հավանականությամբ, դա կապված է ընթացիկ քրեական հետաքննության հետ: Ձեր բիզնեսը կարող է լինել հետաքննության թիրախ (առարկա) կամ կարող է ունենալ տեղեկատվություն, որը վերաբերում է հետաքննության թիրախին: Կարևոր է ուշադիր ուսումնասիրել ծանուցագիրը՝ հասկանալու, թե ինչ է պահանջվում ձեր բիզնեսից և որոնք են վերջնաժամկետները: Եթե ձեր բիզնեսը ծանուցում է ստացել, դուք պետք է խորհրդակցեք փաստաբանի հետ՝ որոշելու, թե ինչ տարբերակներ ունեք և համոզվեք, որ հետևում եք ծանուցագրում նշված պահանջներին: Փորձառու փաստաբանը, ինչպիսիք են McKenzie Scott-ի իրավաբանները, ձեզ կտա օգտակար խորհուրդներ և ցույց կտա ձեր բիզնեսի համար լավագույն ընտրությունը:

Ա. Պե՞տք է խոսել իրավապահների հետ, եթե ձերբակալել են: Եթե լռեմ, դա ինձ չի՞ վնասի:

Ոչ։ Եթե ձերբակալված եք, կարող եք պահանջել փաստաբան՝ նախքան որևէ հարցին պատասխանելը: Փաստաբան պահանջելուց հետո իրավապահ մարմինները պետք է դադարեցնեն ձեզ հարցաքննելը, քանի դեռ փաստաբան չունեք: Փաստաբանը կարող է անհասանելի լինել ձեզ հետ անհապաղ հանդիպման համար, այնուամենայնիվ, դուք պետք է համբերեք, մինչև հնարավորություն ունենաք խոսելու փաստաբանի հետ՝ նախքան ձեր ձերբակալությունից հետո որևէ հարցի պատասխանելը: Եթե ձերբակալված եք, նշանակում է, որ ձեզ կասկածում են հանցագործություն կատարելու մեջ: Ցանկացած հարց, որ իրավապահները ձեզ կուղղեն, կարող է կապված լինել լրացուցիչ ապացույցների ձեռքբերման հետ՝ այդ հանցագործության համար ձեզ մեղադրանք առաջադրելու համար:
Հարցաքննության նպատակը ձեզնից ինքնախոստովանություն կամ ձեր դեմ ուղղված ապացույցներ ձեռք բերելն է:
Իրավապահները բազմաթիվ վերապատրաստումներ են անցնում այն անձանց հարցազրույցների և հարցաքննությունների համար, ովքեր կասկածվում են հանցավոր արարքների մեջ: Երբ իրավապահ մարմինների հարցաքննության ժամանակ ձեր կողքին փաստաբան կա, նշանակում է, ձեր կողքին ունեք աջակից մասնագետ: Փաստաբան ունենալը, ում հետ կարող եք խորհրդակցել և խորհուրդներ հարցնել, անգնահատելի դեր ունի և կարող է ձեզ պաշտպանել այնպիսի խոսքեր ասելուց, որոնք կարող են սխալ ընկալվել և հետագայում օգտագործվել ձեր դեմ:
Մի՛ սխալվեք՝ կարծելով, որ դուք փաստաբանի կարիք չունեք։
“Հինգրերորդ Ուղղման” (The Fifth Amendment) սահմանված Ինքնախոստովանությունից հրաժարվելու իրավունքը ձեզ տալիս է հարցաքննության ընթացքում փաստաբանի հետ խորհրդակցելու հնարավորություն, քանի որ խաղադրույքները շատ բարձր են, երբ սեղանին դրված է ձեր ազատության հարցը:
McKenzie Scott-ի փաստաբաններն ունեն հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց շահերը ներկայացնելու տարիների փորձ:
Մեր առաքելությունն է պաշտպանել մեր վստահորդներին և հնարավորինս արագ վերադարձնել նրանց տուն՝ իրենց ընտանիքների մոտ: Նախքան կհամաձայնվեք խոսել իրավապահ մարմինների հետ, խորհրդակցեք այն փաստաբանի հետ, ում վստահում եք:

Արդյոք իրավապահ մարմինների աշխատակիցներին թույլատրվո՞ւմ է ստել ձեզ

Ցավոք, այո։ Դաշնային օրենքը և նահանգային օրենքների մեծ մասը հստակ սահմանում են, որ իրավապահ մարմինների աշխատակիցներին թույլատրվում է հարցաքննությունների ժամանակ ստել և կեղծ պնդումներ անել՝ փորձելով ստանալ ձեր խոստովանությունը: Սա թույլատրվում է՝ չնայած այն հայտնի իրողությանը, որ կեղծ խոստովանությունները Միացյալ Նահանգներում ոչ իրավաչափ դատավճիռների հիմնական պատճառն են:
Ի՞նչ է դա նշանակում ձեզ համար:
Դա նշանակում է, որ դուք երբեք չպետք է պատասխանեք իրավապահների հարցադրումներին՝ առանց փաստաբանի ներկայության: Որևէ կասկած չկա, որ իրավապահ մարմինների մեթոդները հանդիսանում են հոգեբանորեն ճնշող, և որ այն, ինչ դուք ասում եք հարցաքննության ժամանակ, երբեք չի կարող մնալ չլսված: Թեև իրավապահներին թույլատրվում է ստել ձեզ, իրավապահներին սուտ ցուցմունք տալը համարվում է հանցագործություն:
Այնուամենայնիվ, լռելը, հարցերին պատասխանելուց հրաժարվելը և փաստաբան պահանջելը հանցագործություն չէ:
Միանգամայն նորմալ է, եթե հարցաքննության ժամանակ ցանկանում եք ինքներդ բացատրել կամ ինքներդ ձեզ պաշտպանել, բայց սա լավագույն տարբերակը չէ: Եթե դուք կամ ձեր սիրելին ներգրավված եք հենտաքննության մեջ կամ մեղադրվում եք որևէ հանցագործության մեջ, շատ կարևոր է, որ նախքան իրավապահ մարմինների աշխատակիցների հետ խոսելը և նրանց հարցերին պատասխանելը խորհրդակցեք փաստաբանի հետ:
Ի՞նչ են խուզարկության որոշումները (օրդերներ):
Դրանք դատական որոշումներ են (կարգադրություններ), որոնք թույլ են տալիս իրավապահ մարմիններին փնտրել ապացույցներ, առգրավել իրեղեն ապացույցներ կամ երկուսը միասին: Խուզարկության որոշում ստանալու համար քննիչները պետք է համոզեն դատավորին, որ առկա է ենթադրելու հավանական պատճառ, որ կոնկրետ վայրում կգտնեն հանցագործության իրեղեն ապացույցներ: Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր ոք ունի անհիմն խուզարկություններից և առգրավումներից պաշտպանվելու սահմանադրական իրավունք, և կան բազմաթիվ իրավական կարգավորումներ, որոնք մեզ բոլորիս պաշտպանում են ոչ իրավաչափ խուզարկության որոշումներից: Այնուամենայնիվ, քննիչները ոչ միշտ են հետևում այդ կանոններին: McKenzie Scott-ի փաստաբանները հաջողությամբ վիճարկել են խուզարկության որոշումներն ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային դատարանում՝ բազմիցս ապացուցելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցները բոլոր մակարդակներում (ոստիկանությունից մինչև ՀԴԲ (FBI)) շարունակում են մոլորեցնել դատավորներին և չարաշահել խուզարկության որոշումները՝ Սահմանադրության խախտմամբ ապացույցներ ձեռք բերելու համար: Երբ վարձում եք McKenzie Scott-ին՝ խուզարկությունից պաշտպանվելու օգնություն ստանալու համար, ուրեմն գիտեք, որ կունենաք փաստաբաններ, ովքեր լինելու են դատական վարույթների առաջնագծում՝ պաշտպանելու մեր իրավունքները համաձայն “Չորրորդ Ուղղման”:

Արդյո՞ք ոստիկանությանը կամ իրավապահ մարմիններին անհրաժեշտ է բջջային հեռախոսները խուզարկելու դատական որոշում:

Այո,, բազմաթիվ դեպքերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեր բջջային հեռախոսը խուզարկելու համար պահանջվում է որոշում: Ժամանակակից աշխարհում բջջային հեռախոսները հնարավորություն են տալիս մուտք գործել մեր խիստ անձնական տվյալներ: Ընտանեկան լուսանկարները, օրացույցները, բանկային տեղեկատվությունը, զանգերի պատմությունը, տեքստային հաղորդագրությունների պատմությունը և գտնվելու վայրի տվյալները, որոնք ցույց են տալիս, թե որտեղ է գտնվել կամ չի գտնվել մեր հեռախոսը որոշակի ամսաթվին և ժամին, ընդամենը մի քանի տեսակի տեղեկություններ են, որոնք կարող են պահպանվել բջջային հեռախոսում: Ինչպես հստակ նշել է գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը Բարձրագույն դատարանի Ռիլեյն ընդդեմ Կալիֆորնիայի որոշման մեջ, «մեր պատասխանն այն հարցին, թե ինչ պետք է անի ոստիկանությունը նախքան ձերբակալության ընթացքում առգրավված բջջային հեռախոսը խուզարկելը, պարզ է՝ որոշում ստանալ»: Այս գործով դատարանը գտել է, որ անձն օրինական հետաքրքրություն ունի իր բջջային հեռախոսի բովանդակությունը գաղտնի պահելու համար: Այդ իսկ պատճառով ձեր բջջային հեռախոսի պարունակությունը Չորրորդ ուղղմամբ պաշտպանված է անհիմն խուզարկությունից և առգրավումից:
Իրավապահ մարմինները պետք է ունենան որոշում կամ վերջինիս պահանջից ճանաչված բացառություն՝ ձեր բջջային հեռախոսը խուզարկելու համար:
Այս որոշման պահանջից բացառություններն ընդամենը մի քանիսն են:
Եթե իրավապահ մարմինները խուզարկում են ձեր բջջային հեռախոսն առանց որոշման, դատարանում ձեր մեղքը որոշելիս բջջային հեռախոսում հայտնաբերված ցանկացած ապացույց պետք է համարվի առ ոչինչ:
McKenzie Scott-ի փաստաբանները դատաքննությունների փորձառու մասնակիցներ են և պարբերաբար միջնորդություններ են ներկայացնում ապացույցներն առ ոչինչ ճանաչելու համար այն դեպքերում, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները խախտել են մեր վստահորդերի սահմանադրական իրավունքները նրանց ձերբակալելիս, ներառյալ այն իրավիճակները, երբ նրանք իրականացրել են համակարգիչների, բջջային հեռախոսների և այլ անձնական սարքերի ապօրինի դատական փորձաքննություն:

Արդյոք պետք է թույլ տալ իրավապահներին մուտք գործել իմ տուն՝ առանց որոշման:

Ոչ, գրեթե ցանկացած իրավիճակում օրենքը պահանջում է, որ նախքան ձեր տուն մուտք գործելն իրավապահ մարմինների աշխատակիցներն ունենան որոշում: Չորրորդ ուղղմամբ անհիմն խուզարկությունից և առգրավումից պաշտպանությունն առավել արդյունավետ է գործում տան պարագայում: Եթե իրավապահ մարմինների աշխատակիցները թակում են ձեր դուռը, դուք, նախքան դուռը բացելը, պետք է հարցնեք՝ արդյոք նրանք ունեն որոշում: Խուզարկության որոշումը պետք է պարունակի խուզարկության ենթակա վայրի ճիշտ հասցեն և նկարագրությունը: Այն պետք է ստորագրված լինի դատավորի կողմից: Եթե իրավապահ մարմինները որոշում չունեն և խնդրում են ձեր տան խուզարկության համաձայնությունը կամ թույլտվությունը, դուք պետք է մերժեք:
Դուք պարտավոր չեք իրավապահ մարմիններին թույլ տալ մուտք գործել ձեր տուն կամ բնակարան:
Իրավապահ մարմինները չեն կարող որոշում ստանալ՝ զուտ պատճառաբանելով, որ դուք հրաժարվում եք ձեր տան խուզարկության համաձայնություն տալ: Իրավապահ մարմինները բնավ չեն կարող պատժել ձեզ, եթե հրաժարվեք խուզարկության համաձայնություն տալուց: Նույնիսկ եթե ոստիկաններն ունեն խուզարկության կամ ձերբակալության որոշում, դուք պարտավոր չեք պատասխանել նրանց որևէ հարցի: Իրավապահ մարմիններին մերժելը կարող է դժվարին գործ թվալ: Քրեական հետապնդումները կարող են վախեցնող լինել, և բազմաթիվ մարդիկ անտեսում են իրենց իսկ սեփական իրավունքները: Այլ մարդիկ կարող են հասկանալ իրենց իրավունքները, բայց հարմարավետ չզգալ պաշտպանվելիս՝ դիմացը տեսնելով այդպիսի նշանակալի ուժ:
McKenzie Scott-ում մենք հպարտ ենք, որ պաշտպանում ենք այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն տեր կանգնել իրենց իրավունքներին:
Եթե դուք կամ ձեր սիրելին հետաքննության տակ եք և հարցեր ունեք այն մասին, թե ինչպես հաղթահարել իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված դժվարությունները, մենք այստեղ ենք, որ օգնենք և խորհուրդներ առաջարկենք՝ հիմնված տարիների փորձի վրա:

Արդյոք պե՞տք է համաձայնություն տամ իմ մեքենան խուզարկելու համար:

Ոչ, իրավապահ մարմիններին ձեր մեքենան խուզարկելու թույլտվություն տալուն համաձայնվելը ձեզ ոչ մի կերպ չի օգնի: Եթե նրանք խնդրում են ձեր համաձայնությունը, նշանակում է, որ առանց ձեր համաձայնության նրանք չունեն ձեր մեքենան խուզարկելու օրինական լիազորություն: Եթե որևէ այլ պատճառ չունեք, քան ձեր ժամանակը և նյարդերը խնայելը՝ կապված իրավապահ մարմինների կողմից ձեր իրերը փորփրելու հետ, չպետք է համաձայնություն տաք:
Համոզվեք, որ հստակ ասել եք, որ խուզարկության համաձայնություն չեք տալիս:
Հազվադեպ չէ լսելը, որ անձը համաձայնել է խուզարկությանը, քանի որ վախենում էր այն մտքից, թե ինչ կլինի, եթե համաձայնություն չտա: Թեև իրավապահ մարմինների նկատմամբ վախը հասկանալի է, կարևոր է նաև հիշել, որ նրանք չեն կարող պատժել ձեզ՝ ձեր մեքենան խուզարկելու համաձայնություն տալուց հրաժարվելու համար:
Իրավապահ մարմինները չեն կարող օգտագործել խուզարկությանը համաձայնություն տալու ձեր մերժումը որպես խուզարկություն կատարելու հիմք:
Եթե իրավապահ մարմինները սպառնում են որոշում բերել, մերկացրեք նրանց բլեֆը (քանի որ կարող է լինել հենց այդպես) կամ թույլ տվեք, որ նրանք փորձեն որոշում ձեռք բերել, եթե կարող են: Իհարկե, կարևոր է հանգստություն և հարգանք պահպանել իրավապահ մարմինների հետ հարաբերվելիս, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է համաձայնեք հրաժարվել ձեր սահմանադրորեն պաշտպանված իրավունքներից: Եթե դուք համաձայնել եք խուզարկությանը, և այժմ ձեզ քրեական մեղադրանք է առաջադրվել, McKenzie Scott-ի փաստաբանները գուցե կարողանան ձեզ օգնել:
Գոյություն ունեն համաձայնություն ստանալուց հետո կատարված խուզարկությունը վիճարկելու տարբերակներ:
Մենք պայքարում ենք մեր յուրաքանչյուր վստահորդի համար, ինչպես կվարվեինք մեր ընկերների և ընտանիքի համար:
Մեր առաքելությունն է ապահովել, որ մեր վստահորդներից յուրաքանչյուրը ստանա այնպիսի նախանձախնդիր ներկայացուցչություն, որին արժանի է:

Արդյոք պե՞տք է համաձայնություն տամ իմ բջջային հեռախոսը խուզարկելու համար:

Ոչ, բացարձակապես՝ ոչ: Ձեր բջջային հեռախոսը լի է ձեր կյանքի մասին տեղեկություններով: Բջջային հեռախոսները պահպանում են հսկայածավալ տվյալներ: Ձեր բջջային հեռախոսում կան տեղեկություններ, որոնց գոյության մասին նույնիսկ գաղափար չունեք:
Իրավապահ մարմինները կարող են խորացված որոնումներ կատարել հատուկ գործիքների միջոցով, որոնք օգնում են նրանց մուտք գործել ոչ միայն այն տեղեկատվությանը, որը կարող եք տեսնել ձեր բջջային հեռախոսում, այլ նաև այնպիսի տվյալներին, որոնք տեսանելի չեն, բայց պահպանվում են հեռախոսում:
Իրավապահ մարմիններին ձեր հեռախոսի խուզարկությունը թույլ տալը նրանց հսկայական հետաքննչական առավելություն է տալիս:
Ձեր հեռախոսը պահպանում է ձեր գտնվելու վայրի տեղեկատվությունը ցանկացած ամսաթվի և ժամի համար:
Ձեր հեռախոսի միջոցով հնարավոր է մուտք գործել ձեր էլ․ փոստի հաշիվ, ձեր բանկային հաշիվ և ցանկացած այլ ծրագիր, որն օգտագործում եք ձեր սարքում:
Ձեր հեռախոսը պահպանում է ձեր բոլոր տեքստային հաղորդագրությունները, զանգերի պատմությունը և ձայնային հաղորդագրությունները:
Նույնիսկ եթե կարծում եք, որ ջնջել եք որոշակի տեղեկատվություն, իրավապահ մարմիններն ունեն գործիքներ, որոնք կարող են վերականգնել ջնջված բովանդակությունը: Նույն պատճառաբանությունը, որ պետք չէ համաձայնվել ձեր տան կամ մեքենայի խուզարկությանը, կարող եք ներկայացնել նաև ձեր հեռախոսի խուզարկությունն արգելելու համար:
Եթե ձեր բջջային հեռախոսում առկա է տեղեկատվություն, որն, ըստ ձեզ, կարող է օգնել ձեր պաշտպանությանը, նախ պետք է խորհրդակցել փաստաբանի հետ՝ նախքան այն իրավապահ մարմիններին տրամադրելը:

Արդյոք կասկածելի չի՞ թվա, եթե ես հրաժարվեմ խոսելուց կամ համաձայնություն չտամ, որ իրավապահ մարմինները խուզարկեն ինձ կամ իմ մեքենան:

Միացյալ Նահանգների Սահմանադրության Հինգերորդ ուղղումը ձեզ իրավունք է տալիս չխոսել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ և նաև իրավունք է տալիս հրաժարվել ձեզ և (կամ) ձեր գույքը խուզարկելու համաձայնություն տալուց: Այն ոչ միայն ձեզ հրաժարվելու իրավունք է տալիս, այլև ապահովում է, որ ձեր լռությունն ու մերժումը չօգտագործվեն ձեր դեմ քրեական հետապնդման ընթացքում: Թեև սա կարող է կասկածելի թվալ առանձին իրավապահներին, այնուամենայնիվ, չի կարող դառնալ ձեր դեմ որևէ ապացույց:
Քրեաիրավական համակարգը հաճախ արդար չէ, ոչ էլ պարզունակ։
Փաստաբան ունենալու առավելությունն այն է, որ դուք ունեք իրավաբանական կրթություն և փորձ ունեցող պաշտպան, ով կարող է ձեզ խորհուրդներ տալ, թե որն է դժվար տարբերակների շարքում լավագույն ընտրությունը: Հետաքննության ընթացքում ձեր կատարած ընտրությունները կարող են ազդել ձեր գործի արդյունքի վրա և ձեր իրավիճակը դարձնել ավելի լավ կամ ավելի վատ: Փաստաբանը կարող է ձեզ գիտելիքներ տրամադրել իրավական համակարգի վերաբերյալ և օգնել ձեզ կայացնելու այս դժվար որոշումները՝ ունենալով ամբողջական պատկերացում յուրաքանչյուր որոշման տարբեր հնարավոր հետևանքների մասին: Իրավապահ մարմինների հետաքննության և քրեական հետապնդման թիրախ (առարկա) լինելը կարող է երկարաժամկետ հետևանքներ թողնել ձեր և ձեր ընտանիքի վրա՝ նույնիսկ առանց մեղադրական դատավճռի:
McKenzie Scott-իրավաբանական ընկերությունում մենք հասկանում ենք, թե որքան ծանր կարող են լինել քրեական մեղադրանքները:
Մենք հպարտ ենք մեր վստահորդների և նրանց ընտանիքների հանդեպ մեր նվիրվածության համար: Մեր ընկերության յուրաքանչյուր իրավաբան ագրեսիվ փաստաբան է, ով հասկանում է բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են մեր վստահորդները քրեաիրավական համակարգում: Մեր ներկայացուցչությունը ելնում է օժանդակության և մարդասիրության զգացումներից։
Մենք աշխատում ենք քրնաջան, որ մեր վստահորդներին հնարավորություն տանք լավագույն որոշումներ կայացնել իրենց և իրենց ընտանիքների համար:
Խելամիտ և հուսալի խորհրդատվություն տրամադրելը, որը թույլ կտա ձեզ իրազեկված որոշումներ կայացնել, հանդիսանում է մեր գործունեության հիմքը:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյոք ինչ-որ մեկը գտնվում է Սան Դիեգոյի շրջանային բանտում:

Առաջին հարցը, որ պետք է տալ, այն է, թե որ իրավապահ մարմինն է ձերբակալել ձեր սիրելիին: Այս հարցի պատասխանը կօգնի ձեզ որոշել, թե արդյոք ձեր սիրելին գտնվում է նահանգային կամ դաշնային կալանքի տակ: Օրինակ, եթե ձեր սիրելին ձերբակալվել է Կալիֆորնիայի և Մեքսիկայի սահմանին, հավանականությունը մեծ է, որ նա գտնվում է դաշնային կալանքի տակ: Պարզելու համար, թե արդյոք ձեր սիրելին դաշնային կալանքի տակ է Սան Դիեգո կամ Իմպերիալ շրջաններում, կարող եք կապ հաստատել Միացյալ Նահանգների դատական կարգադրիչների ծառայության հետ (619) 557-6620 հեռախոսահամարով: Եթե ձեր մտերիմը ձերբակալվել է տրանսպորտային միջոցի կանգնեցնելուց հետո ժամանակ, նա կարող է կալանքի տակ գտնվել Սան Դիեգոյի շրջանի շերիֆի վարչությունում: Շերիֆի վարչությունը վարում է ձերբակալված անձանց առցանց որոնման շտեմարան, որը հասանելի է այստեղ: Եթե ինչ-որ մեկը ձերբակալվել է Չուլա Վիստայի ոստիկանական բաժնի կողմից, կարող եք տեսնել, թե արդյոք նա պահվում է այդ բաժնում՝ անցնելով այստեղ՝ https://www.chulavistaca.gov/departments/police-department/cv-city-jail.

Ի՞նչ է գրավը

Գրավն այն երախշիքն է, որն անհրաժեշտ է կալանքից ազատվելու համար՝ նախքան քրեական գործի հանգուցալուծումը: Գրավը կարող է տրվել տարբեր ձևերով՝ գումար, հետագա բոլոր նիստերին վերադառնալու և որոշակի պայմանների պահպանման պաշտպանյալի խոստում և այլն:
Գրավի միջոցով ազատության մեջ գտնվող անձը պետք է պահպանի որոշ կանոններ:
Եթե անձը պահպանում է իր ազատման հետ կապված կանոնները, անհրաժեշտության դեպքում ներկայանում է դատարան և զեկուցում է իրեն նշանակված ցանկացած պատժի կրման մասին (եթե անհրաժեշտ է), ապա որպես գրավ դրված ցանկացած գումար կամ գույք պետք է վերադարձվի գործի ավարտին:

Ի՞նչ է անձնական երաշխավորագիրը (personal appearance bond) ?

Անձնական գրավը երաշխավորության տեսակ է, որն օգտագործվում է որոշ դատարանների կողմից: Այն կարող են կապված լինել տարբեր պահանջների հետ, ներառյալ ստորագրությունը և (կամ) երաշխավորի տրամադրած դեպոզիտը: Որոշ անձնական գրավներ կարող են երաշխավորություն չպահանջել և թույլ տալ, որ հանցանքի մեջ մեղադրվող անձը ազատ արձակվի չհեռանալու ստորագրությամբ (own recognizance) կամ հանդես գա որպես իր իսկ երաշխավոր:
Գրավի դիմաց ազատ արձակելու կարգը քրեական վարույթի կարևորագույն փուլերից մեկն է:
Սա հանցագործության մեջ մեղադրվող անձին գործի քննության ընթացքում կալանքից ազատելու միջոց է: Անձը, ով գործի քննության ընթացքում չի գտնվում կալանքի տակ, կարող է շարունակել աշխատել կամ հաճախել դպրոց, հոգ տանել ընտանիքի մասին և իր գործի վերաբերյալ կայացնել ավելի ճիշտ որոշումներ՝ ձերբազատվելով բանտարկության հետ կապված սթրեսից:
Ազատության մեջ գտնվող անձը նաև կարող է ավելի լավ օգնել պաշտպանության նախապատրաստմանը:
Եթե կալանքի տակ գտնվելու ընթացքում ձեզ կամ ձեր սիրելիին առաջադրվել են քրեական մեղադրանքներ, կարևոր է համոզվել, որ հասկանում եք գրավի պայմանները և ակտիվորեն աշխատում եք մինչդատական ազատման ուղղությամբ:

Ի՞նչ է երաշխավորությունը:

Երաշխավոր է համարվում այն անձը, ով հանդես է գալիս մեկ այլ անձի (քրեական գործով մեղադրյալի) համար գրավ ստորագրելու մասին հայտարարությամբ: Երաշխավորը ստորագրում է գրավի արձանագրությունը և համաձայնվում է, որ եթե մեղադրյալը չհետևի կալանքից ազատվելու հետ կապված կանոններին, երաշխավորը կարող է դատարանի առջև պատասխանատվություն կրել գրավի չափով: Դաշնային դատարանի գրավի համակարգը տարբերվում է այն համակարգից, որն օգտագործվում է նահանգային կամ շրջանային դատարանում: Նահանգային կամ շրջանային դատարանում անձը կարող է դեպոզիտ մուծել երաշխավորի հաշիվ, ով այնուհետև գրավը ներկայացնի դատարան: Բայց այս տարբերակը դաշնային դատարանում տարածված չէ: Դաշնային դատարանում դատարանը հաճախ սահմանում է պարտավորություն, որը պահանջում է, որ մեկ կամ մի քանի անձինք հանդես գան որպես երաշխավորներ և ստորագրեն գրավի արձանագրությունը: Օրինակ, դատարանը կարող է սահմանել $20,000 չափի գրավ, որն ապահովված է մեկ երաշխավորի ստորագրությամբ: Երաշխավորը պետք է դատարանին ապացուցի, որ ունի գրավի չափով գույք կամ եկամուտ: Դա անելուց հետո երաշխավորը ստորագրում է մեղադրյալի անունից: Անձը կալանքից ազատվում է որոշակի կանոնների պահպանման պայմանով:
Եթե նա հետևում է այդ կանոններին, երաշխավորից չի պահանջվի որևէ գումար փոխանցել դատարանին:
Եթե գրավի դիմաց պահանջվում է ստորագրություն և դեպոզիտ, գործի ավարտից հետո դեպոզիտը կվերադարձվի երաշխավորին՝ այն պայմանով, որ մեղադրյալը համապատասխանում է ազատման կանոններին:

Որքա՞ն ժամանակ կպահանջվի գործը դատարան հասնելու համար:

Յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է, սակայն հիմնական իրադարձությունների հաջորդականությունը հաճախ նույնն է: Այնուամենայնիվ, կան որոշակի քայլեր, որոնք տեղի են ունենում գրեթե յուրաքանչյուր դեպքում: Անձին հանցանք կատարելու մեջ մեղադրանք ներկայացնելուց հետո դատախազը պետք է նրան տրամադրի նրա դեմ ապացույցների պատճենները: Սա բացահայտման (մինչդատական լսումների) գործընթացն է: Ապացույցները տրամադրելուց հետո պաշտպանական փաստաբանը պետք է ծանոթանա դրանց հետ և կազմի գործի վարման նախագիծ: Պաշտպանությունն, ամենայն հավանականությամբ, կցանկանա կատարել իր սեփական քննությունը: Այս քննությունը կարող է ներառել վկաների հարցաքննություն, որոշակի վայրերի այցելում և փաստաթղթեր հավաքում: Պաշտպանությունը կարող է վարձել փորձագետներ՝ հակափաստարկներ մշակելու և դատախազին ներկայացնելու համար: Այս փուլը խիստ դեպք-զգայուն է և, կախված գործի բարդությունից, կարող է պահանջել շատ կամ քիչ ժամանակ: Քննության ընթացքում պաշտպանական կողմի փաստաբանը նաև որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք պետք է ներկայացնել որևէ մինչդատական միջնորդություն:
Մինչդատական միջնորդությունները սովորաբար մեղադրանքի փաստարկների դեմ ուղղված իրավական առարկություններ են:
Գործի կարճման միջնորդությունը, ինչպես նաև հարկադիր բացահայտման միջնորդությունը համարվում են մինչդատական: Մինչդատական միջնորդությունները կարող են ամբողջ գործը հանգուցալուծել հօգուտ պաշտպանության: Մինչդատական միջնորդություններ ներկայացնելուց և դրանց վերաբերյալ որոշում կայացնելուց հետո գործը հանձնվում է դատարան: Քրեական մեղադրանք առաջադրելուց հետո մինչև դատական վարույթի մեկնարկը տևում է մի քանի ամիս:
McKenzie Scott-ի փաստաբանները հասկանում են քրեական վարույթի բոլոր հնարավոր հետևանքները ձեր կյանքի վրա և քրտնաջան աշխատում են մեր գործերի անհարկի ձգձգումներից խուսափելու համար:

Ի՞նչ է բացահայտումը (discovery) քրեական գործում:

Բացահայտումը բառ է, որն օգտագործվում է նկարագրելու այն գործընթացը, երբ դատավարությունից առաջ դատախազը և փաստաբանը փոխանակվում են տեղեկատվությամբ և ապացույցներով: Բացահայտման գործընթացը շարունակվում է սկսած գործի հարուցման պահից մինչև դատաքննություն: Դատախազը պարտավոր է ապացուցել, որ հանցագործության մեջ մեղադրվող անձը մեղավոր է ողջամիտ կասկածից վեր, ուստի քրեական գործի բացահայտման ժամանակ ներկայացված տեղեկատվության և ապացույցների մեծ մասը դատախազը տրամադրում է պաշտպանությանը: Բացահայտման ծավալը կախված է կոնկրետ դեպքից։ Յուրաքանչյուր գործ առանձնահատուկ և տարբեր է: Որոշ դեպքերում բացահայտումը կարող է ընդգրկել ընդամենը մի քանի հարյուր էջ, իսկ այլ դեպքերում՝ միլիոնավոր էջեր: Հանցագործության մեջ մեղադրվող անձը իրավունք ունի բացահայտելու ոչ միայն այն ապացույցները, որոնք վկայում են նրա մեղավորության կամ անմեղության մասին, այլև ապացույցներ, որոնք կարող են ազդել դատավճռի կայացման վրա:

Կարո՞ղ են դատախազները թաքցնել ապացույցները:

Ոչ, դատախազներին չի թույլատրվում թաքցնել ապացույցները: 1963-ին Միացյալ Նահանգների Բարձրագույն դատարանը որոշում կայացրեց, որ «պահանջելու դեպքում մեղադրյալի համար բարենպաստ ապացույցներ թաքցնելը խախտում է պատշաճ ընթացակարգը, երբ ապացույցները էական են մեղքը հաստատելու կամ պատիժ սահմանելու համար՝ անկախ մեղադրանքի բարեխիղճ կամ անբարեխիղճ լինելուց»: Բրեդին ընդդեմ Մերիլենդի, 373 ԱՄՆ 83 (1963): Կալիֆորնիայում Մասնագիտական վարքագծի կանոնի 3.8(d) դրույթը պահանջում է, որ քրեական գործի դատախազը «ժամանակին պաշտպանությանը տրամադրի հայտնի բոլոր ապացույցները կամ տեղեկությունները, որոնք հայտնի են կամ ողջամտորեն պետք է հայտնի լինեն դատախազին՝ մեղադրյալի մեղքը մերժելու և հանցագործության ծանրության աստիճանը կամ պատիժը մեղմացնելու համար»: Այս կանոնը լայն և ընդգրկուն է և վերաբերվում է Կալիֆորնիայում որպես դատախազ աշխատող բոլոր իրավաբաններին: McKenzie Scott-ի փաստաբանները քրտնաջան աշխատում են ձեր գործի անկախ հետաքննության համար, սակայն նաև դատարանում պարբերաբար առարկում են դատախազներին՝ պահանջելով ձեր գործի բոլոր ապացույցների լիարժեք և հավասար հասանելիություն: Մեղադրյալի համար բավական դժվար է պայքարել քրեական հետապնդումից պաշտպանվելու հետ կապված բազմաթիվ խնդիրների դեմ, սակայն, դատախազների կողմից հետաքննչական նյութերի տրամադրման արհեստական դժվարություններ ստեղծելը կամ այն մեղադրյալի ինքնապաշտպանության իրավունքը խոչընդոտելու համար օգտագործելու փորձը պարզապես անընդունելի է:

Ո՞րն է շրջանային դատախազի և Միացյալ Նահանգների դատախազի օգնականի միջև տարբերությունը:

Երկուսն էլ դատախազներ են, տարբերությունը նրանց գործատուի մեջ է: Շրջանային դատախազը դատախազ է, ով աշխատում է կոնկրետ վարչական շրջանում և քրեական վարույթ է նախաձեռնում նահանգային կամ շրջանային դատարանում՝ նահանգային օրենքները խախտելու մեղադրանքով: Միացյալ Նահանգների դատախազի օգնականը դատախազ է, ով աշխատում է դաշնային կառավարության համար և քրեական գործեր է հարուցում դաշնային դատարանում ՝ դաշնային օրենքը խախտելու մեղադրանքով: Որոշ հանցագործություններ վերաբերվում են ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային օրենքների խախտմանը, և նման դեպքերում նույն գործով կարող է քրեական վարույթ նախաձեռնվել ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային դատարաններում՝
Ձեր շահերը ներկայացնող փաստաբան ընտրելիս կարևոր է համոզվել, որ նա փորձառու է այն դատարանի համար, որտեղ ձեզ մեղադրանք է առաջադրվել:
Դաշնային և նահանգային դատարանների միջև կան բազմաթիվ տարբերություններ: McKenzie Scott-ի փաստաբանները հաճախ հանդես են գալիս ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային դատարաններում և երկու ոլորտներում էլ ունեն մեծ փորձառություն: Մեր ահռելի փորձը մեզ վստահություն և գիտելիքներ է տալիս մեր վստահորդների շահերը պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե որ դատարանն է վարում գործը:

Իմ սիրելին ձերբակալվել է Սան Դիեգոյի շերիֆի կողմից: Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե որտեղ է նա գտնվում:

Եթե ձեր սիրելին ձերբակալվել է Սան Դիեգոյի շրջանանային շերիֆի կողմից, նա, ամենայն հավանականությամբ, գտնվում է շրջանային բանտում: Սան Դիեգոյի Շերիֆի վարչությունը ղեկավարում է շրջանային բանտերը, և կա առցանց գործիք՝ տվյալ պահին կալանքի տակ գտնվող մարդկանց գտնելու համար: Գործիքը կարելի է գտնել այստեղ։

Արդյոք բանտը պարտավո՞ր է ձեզ բժշկական օգնություն ցուցաբերել:

Այո, պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելը խախտում է անձի սահմանադրական իրավունքները: Էստելն ընդդեմ Գեմբլի գործով Միացյալ Նահանգների Բարձրագույն դատարանը պարզաբանել է, որ «լուրջ բժշկական կարիքների նկատմամբ կանխամտածված անտարբերությունը առաջացնում է անհարկի և առանց պատճառի ցավի պատճառում, որն արգելված է Ութերորդ ուղղմամբ»: Թեև Սահմանադրությունը պահանջում է, որ ձերբակալման վայրը կամ բանտը բժշկական օգնություն տրամադրի ազատազրկված մարդկանց, բժշկական օգնության չափանիշները հաճախ այն չեն, ինչ պետք է լինեն: Ազատազրկված անձանց դժվար է բողոք ներկայացնել բանտային բուժօգնության որակի մասին, ուստի բազմաթիվ մարդիկ չեն ստանում համարժեք բուժսպասարկում: Բավարար բուժման և խնամքի բացակայության պատճառով բանտարկված մարդկանց և նրանց ընտանիքներին հասցված հուզական վնասը չափազանց ծանր է: Պատճառներից մեկը, որ բանտերը շարունակում են խուսափել պատասխանատվությունից, Բանտային դատավարության բարեփոխումների մասին օրենքն է (ԲԴԲՕ, PLRA): ԲԴԲՕ-ն (PLRA) պահանջներ էր ներկայացնում բանտարկված մարդկանց՝ նախքան նրանք կկարողանային իրենց բուժման հետ կապված դիմում ներկայացնել: Այս պահանջներից մեկն այն է, որ բանտարկյալը պետք է սպառի իրավական պաշտպանության բոլոր վարչական միջոցները՝ անցնելով ուղղիչ հիմնարկում բողոքների ներքին ընթացակարգերի լաբիրինթոսով։
Ցավոք, բանտերում ներքին վարչական համակարգերը հաճախ չափազանց բարդ են և դժվար ընկալելի:
ԲԴԲՕ-ն (PLRA) նաև սահմանափակում է այն վճարների չափը, որոնք փաստաբանը կարող է գանձել նման դատավարություններով բանտարկված մարդկանց շահերը ներկայացնելու համար, ինչը դժվարացնում է որակյալ փաստաբաններ գտնելը: Արդյունքում, բազմաթիվ ազատազրկված մարդիկ կալանքի տակ գտնվելու ընթացքում անհարկի տառապում են ոչ համարժեք բժշկական և հոգեկան օգնությունից:
McKenzie Scott-ում մեր առաքելությունն է ընդլայնել արդարադատության մատչելիությունն այն մարդկանց համար, ում իրավունքները պարբերաբար խախտվում են:
Մենք ընդունում ենք, որ կալանավորված մարդիկ հաճախ ներկայացնում են մեր համայնքների ամենանվազ ազդեցիկ և ամենաանպաշտպան խումբը: Եթե ձեր սիրելիին մերժվում է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը, դիմեք մեր թիմին, որ մենք կարողանանք օգնել ձեր տարբերակները որոշելու հարցում:

Ի՞նչ է 1381․5 պահանջը:

Հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի արագ դատաքննության սահմանադրական իրավունք՝ համաձայն Միացյալ Նահանգների Սահմանադրության Վեցերորդ ուղղման: Ձգձգվող դատական գործընթացը կարող է տարբեր ձևերով բացասաբար ազդել մարդու կյանքի վրա: Սա նաև կարող է դժվարացնել պաշտպանության գործը, քանի որ հետաձգման պատճառով ապացույցներն ու վկաները կարող են անհասանելի դառնալ: Եթե ձեր սիրելին բանտարկված է Կալիֆորնիայի դաշնային բանտում, և նրա այլ մեղադրանքներ քննվում են Կալիֆորնիայի նահանգային դատարանում, դուք կարող եք պահանջել արագացված դատավարություն ըստ Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի 1381.5 հոդվածի՝ անավարտ մեղադրանքները կարգավորելու համար: Դիմումը ներկայացնելուց հետո նահանգային դատախազները պետք է թույլտվություն խնդրեն դաշնային իշխանություններից անձին դատաքննության ներկայացնելու համար, և եթե թույլտվությունը տրվի, դատավարությունը պետք է սկսվի 90 օրվա ընթացքում:
Եթե նահանգային դատախազները չեն հետևում օրենքի պահանջներին, անձը կարող է փորձել հասնելու իրեն առաջադրված մեղադրանքների չեղարկմանը:
Այս հոդվածը նաև վերաբերում է այն անձանց, ովքեր պատիժ են կրում Կալիֆորնիայի դաշնային բանտում, բայց սպասում են դատավճռի կայացմանը Կալիֆորնիայի նահանգային դատարանում: Նույն պահանջը կարող է ներկայացվել մեղադրող դատախազներին։ Դեռևս դաշնային կալանքի տակ գտնվող անձին նահանգային դատարանում դատավճիռ ստանալու համար դիմելու առավելությունն այն է, որ հնարավոր է համատեղել կանալավորված անձի նահանգային և դաշնային պատիժները:

Ի՞նչ է 5150 պահումը (hold)?

5150 պահումը Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների Օրենսգրքի §5150-ին հղում կատարելու լայնորեն կիրառվող ոչ պաշտոնական ձևն է: Այս հոդվածի ներքո պահումը թույլ է տալիս հոգեկան առողջության սուր վատթարացում ունեցող չափահաս մարդուն մինչև 72 ժամ հարկադիր պահել հոգեբուժական հիվանդանոցում: §5150-ով պահելու համար անձը պետք է՝ 1) վտանգ ներկայացնի է ուրիշների համար, 2) վտանգ ներկայացնի ինքն իրեն, կամ 3) լինի ծանր հաշմանդամ, այսինքն՝ չկարողանա հոգալ իր հիմնական կարիքները: Հնարավոր է, որ պահումը երկարաձգվի մինչև 14 օր՝ համաձայն Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5250-ի: Եթե դուք կամ ձեր սիրելին պահվում եք §5150-ի համաձայն, ունեք վկայագրի վերանայման լսման իրավունք: Հոգեկան առողջության հետ կապված հարկադիր պահումը կգրանցվի բժշկական փաստաթղթերում, բայց չի ցուցադրվի քրեական փաստաթղթերի ստուգման ժամանակ:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ դատախազն ինձ մեղադրանք է առաջադրել:

Զուտ այն, որ քննիչները գործ են հարուցել, դեռ չի նշանակում, որ դատախազները պետք է մեղադրանք առաջադրեն: McKenzie Scott-ը հաճախ է դատախազների հետ շփվում, բանակցում և վիճարկում գործի փաստերը՝ նախքան նրանց կողմից մեղադրանք առաջադրելը և որևէ բան հանրայնացնելը: Հանցանքի մեջ մեղադրվող անձինք դեռ համարվում են անմեղ, սակայն կյանքում կարող են առնչվել լուրջ հետևանքների հետ, նույնիսկ եթե գործը շահեն վարույթը կարճվելու կամ դատարանում բարենպաստ ելքի շնորհիվ: Մեղադրանքներն առաջադրվելուց հետո հրապարակայնությունը, հնարավոր ձերբակալությունը, գրավի պայմանները և դատական ընթացակարգերը՝ այս ամենը բացասաբար են անդրադառնում մեղադրյալի կյանքի վրա: Երբ մեղադրանք է առաջադրվում, մարդիկ ամոթ են զգում հանցանքի մեջ իրենց կասկածելու համար, կորցնում են ապրուստի միջոցները, վստահությունը և տանջվում են անձնական և մասնագիտական տարբեր հետևանքներից:
McKenzie Scott PC-ում մենք հասկանում ենք, թե ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ քրեական վարույթը կասկածյալի և մեղադրյալի համար՝ անկախ նրանից՝ կատարել է նա այն, թե ոչ:
Հնարավորության դեպքում մենք ձգտում ենք կանխել մեղադրանքների առաջադրումը և նվազագույնի հասցնել հնարավոր հետևանքները, եթե դրանք լինեն:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ ձեր քրեական գործը հասնում է դատարան:

Գրեթե յուրաքանչյուր վարույթ, լինի դա նահանգային կամ դաշնային դատարանի տիրույթում, ձեզնից կամ ձեր փաստաբաններից կպահանջի մի քանի անգամ ներկայանալ դատավորի առջև: Յուրաքանչյուր գործ ընթանում է տարբեր կերպ և պահանջում է տարբեր մոտեցումներ, ուստի մենք կփորձենք այստեղ ներկայացնել հաճախ հանդիպող որոշ հիմնական իրադարձությունները և այն դեպքերը, երբ McKenzie Scott PC-ն պայքարում է իր վստահորդների համար՝ հնարավոր լավագույն արդյունքներին հասնելու ուղղությամբ: Իհարկե, յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է, և ցանկացած կոնկրետ դեպքում գործընթացներն ու ընթացակարգերը կարող են տարբեր լինել՝ կախված գործի անհատական փաստերից և հանգամանքներից:

Ի՞նչ է տեղի ունենում մեղադրանք առաջադրելիս:

Գործի քննության սկզբում տարբեր դատարաններ հետևում են տարբեր ընթացակարգերի, սակայն բոլորն էլ ունեն մի քանի ընդհանուր գծեր: Դատախազները պետք է ներկայացնեն փաստաթուղթ (մեղադրական), որը նկարագրում է այն հանցագործությունը, որը նրանք կարծում են, որ կատարել եք, դատարանը պետք է համոզվի, որ դուք ծանոթացել եք ձեր մեղադրանքներին, և դատավորը պետք է որոշի, արդյոք մնալու եք կալանքից դուրս և ինչ պայմաններով: Թեև այս նախնական քայլերը երբեմն արագ են ընթանում և գործնականում չեն ազդում վարույթի մնացած փուլերի վրա, կարող են չափազանց կարևոր լինել: Օրինակ, եթե դատախազները կամ քննիչները մեղադրանքները կազմելիս սխալներ են թույլ տվել, դատավորը կարող է ամբողջությամբ կարճել վարույթը:
McKenzie Scott-ի փաստաբանները հաջողությամբ կարճել են մեծ գործերը հենց սկզբում ՝ մանրակրկիտ վերլուծելով մեղադրանքները և հասկանալով այն իրավական բարդությունները, որոնք յուրաքանչյուր մեղադրանք ստեղծում է դատախազների համար:
Բացի այդ, McKenzie Scott-ի փաստաբանները համառորեն կպայքարեն քրեական գործի ընթացքում ձեզ կալանքից դուրս թողնելու համար: Մենք հասկանում ենք, որ, նույնիսկ եթե հետագայում պարտվեք գործը, կալանքից դուրս մնալը կարող է մեծ ազդեցություն ունենալ վերջնական արդյունքի վրա:
Ոչ ոք չպետք է մնա կալանավայրում ՝ չկարողանալով զբաղվել իր գործերով և համբուրել իր սիրելիներին միայն այն պատճառով, որ մեղադրվում է հանցագործության մեջ:
Անկախ նրանից՝ դուք անմեղ կամ մեղավոր եք, փաստերի խորը իմացությունը լավ պաշտպանական ռազմավարության բանալին է: «Բացահայտումը» վարույթի մյուս կողմի հետ արձանագրությունների և այլ փաստաթղթերի փոխանակման իրավական գործընթաց է: Քրեական վարույթներում մենք դա օգտագործում ենք մեղադրանքի փաստարկները հետազոտելու համար։ Կառավարության պարտականությունն է ապացուցել ցանկացած մեղադրանք, որը ողջամիտ կասկած չի հարուցում, ուստի մենք մշտապես ակտիվ կերպով փնտրում ենք ապացույցների թույլ կողմերը՝ հաճախ դիմելով դատարան և պահանջելով փաստաթղթեր, որոնք կառավարությունը փորձում է թաքցնել կամ վախենալով հրաժարվում է մեզ փոխանցել: Միևնույն ժամանակ, մենք իրականացնում ենք մեր սեփական քննությունները վստահելի, փորձառու քննիչների հետ, ովքեր կարող են օգնել մեզ գտնելու հակընդդեմ ապացույցներ և վկաներ, որոնց մասին իրավապահ մարմինները կարող են նույնիսկ տեղյակ չլինել:

Ի՞նչ է տեղի ունենում քրեական վարույթում ձերբակալության և դատաքննության միջև

Անկախ նրանից՝ անհրաժեշտ է ապահովել պաշտպանյալի իրավունքները, ձեռք բերել բանակցությունների վրա ազդող լծակներ կամ կանխել կեղծ ապացույցների հրապարակումը, լավագույն դատական փաստաբանները գիտեն, որ մինչդատական վարույթը (և դատական վարույթի իրական վտանգը) բազմաթիվ դեպքերում կարող է ձեզ առավելություն տալ: Mckenzie Scott-ը հեղինակություն է վաստակել ագրեսիվ դատաքննության և միջնորդությունների պրակտիկայի համար:
Մենք պաշտպանել ենք մեր վստահորդների շահերը հարյուրավոր մինչդատական միջնորդություններով և գիտենք, թե ինչպես հաջողությամբ համոզել դատավորներին իրավական հետազոտությունների, փաստաթղթերի և վկայությունների միջոցով:

Ի՞նչ է տեղի ունենում քրեական դատաքննության ժամանակ

Դատավարության ժամանակ կառավարությունը պետք է ներկայացնի փաստեր (վկաներ և արձանագրություններ)՝ փորձելով ապացուցել, որ, ողջամիտ կասկածից վեր, դուք հանցագործություն եք կատարել: Պաշտպանական կողմը հնարավորություն ունի առարկել նրանց ապացույցները, ներկայացնել սեփական հերքող ապացույցները և վիճարկել գործը երդվյալ ատենակալների առջև: Բոլոր տասներկու երդվյալ ատենակալները պետք է միաձայն վճիռ (վերդիկտ) կայացնեն, հակառակ դեպքում գործը կավարտվի ձախողված դատաքննությամբ։ Եթե մյուս փաստաբաններն ընտրում են մի քանի արդյունքներ իրենց կայքերում գովազդելու համար, մենք յուրաքանչյուր գործ հրապարակում ենք առցանց՝ լինի դա հաղթանակ, պարտություն կամ ոչ-ոքի (պաշտպանյալների վերաբերյալ խմբագրված տեղեկատվությամբ): Ի ուրախություն մեզ, այս տարիների ընթացքում մենք շատ ավելին ենք շահել, քան կորցրել ենք, և կարծում ենք, որ մեր արդյունքներն անհամեմատելի են: Եվ, պահելով McKenzie Scott-ի հետ կապը, դուք առավելություն եք ստանում դատաքննության մեր փորձից և հաջողությունների հասնելու մեր հեղինակությունից, նույնիսկ եթե ձեր գործը երբեք չի հասնում դատարան: Դատախազները տեղյակ են դատական գործերի ակտիվ վարման մեր հեղինակության մասին՝ լինի դա դատաքննությունից առաջ, ընթացքում կամ հետո:

Ի՞նչ է տեղի ունենում դատավճիռ կայացնելիս:

Սկսած այն պահից, երբ ինչ-որ մեկը սկսում է երկյուղով լցվել քրեական հետապնդման մեջ գտնվելուց, մարդկանց մեծ մասը վախենում է հնարավոր քրեական պատժից: Եթե երբևէ դատապարտվել եք հանցագործության համար, անկախ նրանից՝ երդվյալ ատենակալները ձեզ մեղավոր են ճանաչել կամ ինքներդ եք ընդունել ձեր մեղքը, հնարավոր դատավճիռը, հավանաբար, ձեր կյանքի ամենասթրեսային և կարևոր բաներից մեկն է: Երբ ձեզ բանտարկություն է սպառնում, լինելով ձեր սիրելիների հետ անցկացրած ժամանակի կորստի վտանգի տակ կամ անհանգստանալով ձեր կյանքի և ազատության համար, կուզեիք հավաստիանալ, որ ունեք փաստաբաններ, որոնց կարող եք ապավինել հնարավոր լավագույն արդյունքի համար: Այն վստահորդների դեպքում, ովքեր դատապարտման վտանգի տակ են, մենք հպարտ ենք, որ միշտ հավատարիմ ենք մնում՝ շարունակելով պայքարել մեր պաշտպանյալներին կալանքից ազատ պահելու, բանտարկության հետևանքները մեղմացնելու և խնդիրներով լի բանտային համակարգում կողմնորոշվելու հարցերում աջակցելու համար:
Երբ դատախազները պնդում են, որ անձը պետք է տարիներ կորցնի բերդում, մեզ բազմիցս հաջողվել է դատավորներին համոզել հակառակը։
Մենք երբեք չենք ցանկանում, որ որևէ պաշտպանյալ ընդհանրապես պատիժ ստանա, սակայն, երբ դա տեղի է ունենում, մենք համառորեն աշխատում ենք հնարավոր լավագույն արդյունքի հասնելու համար:

Ինչպե՞ս են գործում դաշնային քրեական դատավճիռները և դաշնային դատավճիռների ուղեցույցները:

Դաշնային դատավճիռների ուղեցույցները ելակետ են հանդիսանում յուրաքանչյուր դաշնային դատավորի համար պատժի չափը սահմանելիս: Օրենքը պահանջում է, որ մինչև դատավճիռ կայացնելը դատավորը ճիշտ հաշվարկի Ուղեցույցների կիրառելի շրջանակը: Ուղեցույցները հաշվի են առնում հանցագործության և մեղադրյալի քրեական անցյալի մասին տեղեկությունները և սահմանում քրեական պատժի տևողությունը, որը չափվում է ամիսներով: Իրավախախտման բազիսային մակարդակը որոշվում է դրա հետ կապված որոշակի հանգամանքներով, իսկ քրեական անցյալի հանգամանքը հիմնականում որոշվում է նախորդ քրեական պատիժների տևողությամբ: Օրենքը պահանջում է, որ Ուղեցույցները հաշվարկելուց հետո դատավորը նաև հաշվի առնի Կոնգրեսի կողմից 18 U. S. C. § 3553 (а) հոդվածով սահմանված տարբեր գործոններ: Քրեական ոլորտի դատապաշտպանը պետք է դատավճռի կայացման փուլում պաշտպանական գործունեություն ծավալի ճիշտ այնպես, ինչպես դատաքննության փուլում: Դատավճռի կայացման փուլը ներառում է պատժի մեղմացման միջնորդությունների մշակում, պաշտպանական քննության իրականացում և իրավական և արդարացնող հակափաստարկների պատրաստում:
Յուրաքանչյուր անձ արժանի է անհատականացված պաշտպանության, որը ոչ միայն ներկայացնում է նրա կյանքի պատմությունը, այլև առաջարկում է ապացույցների վրա հիմնված բանտարկության այլընտրանքներ:
Դատավճիռների փաստաբանության արվեստը կայանում է նրանում, որ կարողանանք արդյունավետ օգտագործել այդ փաստարկները՝ ստանալու այնպիսի արդյունք, որը օգուտ կբերի մեր պաշտպանյալներին:

Որո՞նք են պարտադիր նվազագույն դաշնային պատժաչափերը:

Կոնգրեսը սահմանել է նվազագույն պարտադիր պատժաչափեր, որոնք կարող են կիրառվել որոշակի իրավիճակներում։ Երբ կիրառվում է պարտադիր նվազագույն պատժաչափ, հազվադեպ բացառություններով, դատավորը չի կարող պատիժ կրելու վճիռ կայացնել այն անձի համար, ով դատապարտվել է ազատազրկման այդ նվազագույն ժամկետից ավելի ցածր ժամկետով: Պարտադիր նվազագույն պատիժաչափերը չեն կիրառվում յուրաքանչյուր դաշնային գործով կամ յուրաքանչյուր դաշնային քրեական վարույթի համար: Նույնիսկ եթե պարտադիր նվազագույն պատժաչափը կիրառվում է այն հանցագործության համար, որի համար մեղադրվում եք դուք կամ ձեր սիրելին, փորձառու փաստաբանը կարող է բանակցել գործի լուծման շուրջ, որը չի նախատեսում պարտադիր նվազագույն պատժաչափ: Կարևոր է նաև հիշել, որ եթե գործը չի հանգեցնում մեղադրական դատավճռի, այսինքն՝ երդվյալ ատենակալները չեն հաստատում մեղքը և չկա մեղադրական եզրակացություն, գործը չի ներկայացվում դատավճռի և պարտադիր նվազագույն պատժաչափ չի կիրառվում: Ուստի, պարտադիր նվազագույն պատժաչափի հետ առնչվելը կարող է չափազանց ծանր լինել և կարող է հանգեցնել մեծ անհանգստության և սթրեսի: McKenzie Scott-ի փաստաբաններն ունեն ագրեսիվ փաստաբանական գործունեության հմտություններ, որը օգուտ է բերում մեր պաշտպանյալներին, ովքեր մեղադրվում են որևէ տեսակի հանցագործության մեջ, ներառյալ նրանց, ում համար նախատեսված է պարտադիր նվազագույն պատժաչափ:

Ի՞նչ է Առաջին քայլի օրենքը (ակտը) (FSA) եւ կարո՞ղ է դա օգնել ինձ:

Առաջին քայլի օրենքը (ԱՔՕ, FSA) դաշնային օրենք է՝ ընդունված 2018-ին: Այն ներառում է դաշնային դատավճիռների օրենքի բազմաթիվ փոփոխություններ, որոնք ուղղված են Ամերիկայում դրակոնյան պատիժների համակարգի և զանգվածային բանտարկությունների բարեփոխմանը: ԱՔՕ-ն (FSA) ներառում է բազմաթիվ դրույթներ, որոնք կարող են կիրառվել հոգուտ ձեզ կամ ձեր սիրելիի: ԱՔՕ-ն (FSA) նպատակ ունի կրճատել դաշնային բանտարկման ժամկետները՝ ընդլայնելով «անվտանգության փականի» դրույթի կիրառումը, որը մարդկանց թույլ է տալիս խուսափել պարտադիր նվազագույն ազատազրկման ժամկետներից: ԱՔՕ-ն (FSA) նաև ընդլայնել է կարեկցանքից ելնելով դաշնային բանտից ազատ արձակման միջնորդություն ներկայացնելու և դրական եզրակացություն ստանալու հնարավորությունները: ԱՔՕ-ն (FSA) նաև ունի բանտային բարեփոխումներին ուղղված բաժիններ: ԱՔՕ-ն (FSA) այժմ պահանջում է, որ անձը պահվի իր հիմնական բնակության վայրից մինչև 500 վարման մղոն հեռավորության վրա: Այս փոփոխությունն ապահովում է, որ առաջին տեղում լինեն ընտանիքի այցելությունները և նպաստում է ազատ արձակվելուց հետո հասարակությանն ինտեգրվելու բարելավմանը: ԱՔՕ-ն (FSA) նաև ավելացրել է ազատազրկված անձանց մասնագիտական վերապատրաստման և կրթական ծրագրերի ֆինանսավորումը: Ընդլայնելով վերականգնողական ծրագրերի տարբերակները՝ այն նաև ավելացրել է պատիժը կրելուց կրեդիտներ (միավորներ) ստանալու հնարավորությունը։
Դաշնային բանտում համապատասխան անձինք կարող են մոտ 10-օրյա կրեդիտ ստանալ որոշակի վերականգնողական ծրագրերում յուրաքանչյուր 30-օրյա մասնակցության համար:
Կրեդիտները կարող են բերել ազատման ավելի վաղ ամսաթվի՝ բանտարկությունը փոխարինելով վերականգնողական կենտրոնում մնալով, տնային կալանքով կամ հանրային վերահսկողությամբ: ԱՔՕ-ն (FSA) եղել է քրեական արդարադատության բարեփոխման երկկուսակցական նախաձեռնություն և ներառում է բազմաթիվ այլ դրույթներ, որոնք կարող են կիրառվել ձեր կամ ձեր սիրելիի համար:

Ի՞նչ է “կարեկցանքից ելնելով ազատ արձակելը” (compassionate release) դաշնային դատավճիռներում:

Նախքան ԱՔՕ-ի (FSA) ընդունումը, դաշնային դատավճիռ կայացնելիս կարեկցանքից ելնելով ազատումը կար, բայց խիստ հազվադեպ էր կիրառվում: Բանտերի դաշնային բյուրոն (ԲԴԲ, BOP) մեծ վերահսկողություն ուներ կարեկցանքից ելնելով ազատ արձակման որոշումների վրա և այդ ազդեցությունն օգտագործում էր խիստ կամայական ձևով՝ մերժելով այս տեսակի ազատ արձակման գրեթե բոլոր միջնորդագրերը: Կարեկցանքից ելնելով ազատ արձակման մերժումը բողոքարկելու իրավունք չկար, ուստի մարդիկ մնում էին բանտում, չնայած այս տեսակի ազատ արձակման լավ թեկնածուներ էին: ԱՔՕ-ն (FSA) փոխեց այսպիսի իրավիճակը: Գործող օրենսդրության համաձայն վերջին խոսքն այլևս ԲԴԲ-ինը չէ (BOP)։ ԱՔՕ-ն (FSA) ոչ միայն ընդլայնել է այն հանգամանքների տեսակները, որոնք կարող են դիտարկվել կարեկցանքից ելնելով ազատ արձակման համար, այլ նաև ստեղծել է ԲԴԲ-ի (BOP) մերժումը ստանալուց հետո նույն պատճառով ազատման շրջանային դատարան միջնորդագիր ներկայացնելու իրավունք: Երաշխավորելու համար, որ կարեկցանքից ելնելով ազատումը համապատասխան մարդկանց համար ընդունելի տարբերակ է, ԱՔՕ-ն (FSA) նաև սահմանել է պահանջներ, ըստ որոնց ԲԴԲ-ն (BOP) 72 ժամվա ընթացքում տեղեկացնում է անձի ընտանիքին մահվան ելքով ախտորոշման մասին, և ԲԴԲ-ն (BOP) օժանդակում է ազատ արձակման հարցում, եթե դիմել է մեկը, ով մտավոր կամ ֆիզիկապես ի վիճակի չէ ինքնուրույն դիմում ներկայացնել:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյոք պետք է բողոքարկել:

Քրեական վարույթում առաջին ատյանի դատարանի վճիռը վերջնական չէ։ Քանի դեռ չեք հրաժարվել ձեր որոշումից, դուք իրավունք ունեք բողոքարկել ինչպես ձեր դատավճիռը, այնպես էլ ձեր պատիժը: Բողոքարկման գործընթացի շրջանակներում անձը կարող է վիճարկել առաջին ատյանի դատարանի կամ երդվյալ ատենակալների կայացրած որոշումները: Դատը չշահելուց հետո բազմաթիվ պաշտպանյալներ իրենց պարտված են զգում: Քրեական գործընթացով անցնելը կարող է սպառել բոլոր միջոցները: Այնուամենայնիվ, սովորաբար դա դեռ չի նշանակում, որ եկել է պայքարը դադարեցնելու ժամանակը:
Բողոքարկման ոլորտի հմուտ փաստաբանը քրեական պաշտպանության թիմի անբաժանելի մասն է:
Բողոքարկման ոլորտի փաստաբանները մասնագիտանում են առաջին ատյանի դատարանի նյութերը քննելու, իրավական հետազոտություններ կատարելու և պաշտպանյալի անունից փաստարկներ մշակելու մեջ: McKenzie Scott-ում, մեր իրավաբանները ոչ միայն հմուտ դատական փաստաբաններ են, այլև մեր պաշտպանյալների բողոքարկումները վարող փորձառու փաստաբաններ: Նույն տաղանդը, փորձը և աշխատանքային էթիկան, որոնք մեր փաստաբաններին հաջողակ են դարձնում առաջին ատյանի դատական վարույթներում, մեզ նաև դարձնում են մեր պաշտպանյալների շահերի հաստատակամ պաշտպաններ վերաքննիչ ատյաններում:

Որքա՞ն ժամանակ ունեմ դաշնային քրեական դատավճիռը բողոքարկելու համար:

Ամենակարևոր բանը, որ պետք է իմանալ բողոքարկման ձեր իրավունքի մասին, այն է, որ գոյություն ունեն բողոքարկման վերջնաժամկետներ, և դրանք կարող են արագ ավարտվել: Դաշնային քրեական գործով բողոքարկման մասին դիմումը պետք է ներկայացնել դատավճիռն ուժի մեջ մտնելուց կամ բողոքարկման մասին կառավարության ծանուցումը ներկայացնելուց հետո 14 օրվա ընթացքում: Սա շատ կարճ ժամկետ է: Եթե չեք հրաժարվել բողոքարկման ձեր իրավունքից (և, երբեմն, նույնիսկ եթե հրաժարվել եք), անպայման պետք է ձեր փաստաբանի հետ քննարկել, թե արդյոք ձեր գործի մեջ կան խնդրահարույց հանգամանքներ, որոնք կարող են բարձրացվել բողոքարկման ժամանակ: Բողոքարկման վերջնաժամկետը բաց թողնելը կարող է հանգեցնել ձեր ամբողջ գործի ձախողման, ուստի կարևոր է համոզվել, որ վերջնաժամկետները պահպանված են:

Ի՞նչ է habeas խնդրագիրը (habeas petition)?

Նույնիսկ եթե դատապարտվել եք և բաց եք թողել ձեր ուղղակի բողոքարկման հնարավորությունը, դեռ կարող եք տարբերակներ ունենալ: Մեր դատական համակարգը բանտարկյալներին թույլ է տալիս վիճարկել իրենց դատավճիռները նույնիսկ ուղղակի բողոքարկման հնարավորությունը բաց թողնելուց հետո, եթե խախտվել են նրանց սահմանադրական իրավունքները կամ իրենց մեղսագրվող մեղադրանքներում գործնականում անմեղ են: Եթե դուք կամ ձեր սիրելին անարդարացիորեն դատապարտվել կամ ազատազրկվել եք որևէ հանցագործության համար, McKenzie Scott-ի փորձառու փաստաբանները կարող են ձեզ խորհուրդ տալ՝ կարող եք արդյոք հաջողությամբ վիճարկել ձեր դատավճիռն այս նոր տարբերակով: Այս տեսակի հայցերը պահանջում են բացառիկ իրավաբանական փորձ և հաճախ ընկնում են ոչ արդարացի ժամանակային սահմանափակումների տակ:
Մենք խորհուրդ ենք տալիս առանց հետաձգելու խորհրդակցել փաստաբանի հետ, եթե ցանկանում եք վիճարկել ձեր դատավճիռը կամ պատիժը habeas corpus-ին միջնորդագիր ներկայացնելու միջոցով:

Որքա՞ն ժամանակ ունեմ 2255 միջնորդագիր ներկայացնելու համար:

Habeas 2255 դաշնային միջնորդագիրը պետք է ներկայացնել ձեր դաշնային դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Խիստ եզակի բացառություններով, ձեր միջնորդագիրը կմերժվի, եթե բաց թողնեք ներկայացման վերջնաժամկետը: Habeas ընթացակարգի շրջանակներում դուք չունեք փաստաբանի իրավունք, ուստի որևէ փաստաբան ինքնաբերաբար չի նշանակվի: Եթե ցանկանում եք habeas ընթացակարգի շրջանակներում միջնորդագիր ներկայացնել, պետք է գտնեք փաստաբան, ով կներկայացնի ձեզ կամ դուք պետք է ինքներդ ձեզ պաշտպանեք (սա կոչվում է «pro se» ներկայացում): Habeas միջնորդագիր ներկայացնելու ժամկետները կարող են շատ կարճ լինել, ուստի, եթե հետաքրքրված եք փաստաբան գտնելու հարցով, չարժե ժամանակ կորցնել:

Կարո՞ղ եմ դատի տալ, եթե անարդարացի եմ դատապարտվել

Այս հարցի պատասխանը մեծապես կախված է ձեր գործի առանձնահատուկ հանգամանքներից: Հնարավոր է, որ փոխհատուցում ստանաք ոչ իրավաչափ դատապարտման համար։ Լավագույն տարբերակն առանց ուշացնելու փաստաբանին դիմելն է՝ համոզվելու, որ հնարավոր վերջնաժամկետները բաց չեք թողել:
Եթե կարծում եք, որ սխալ եք դատապարտվել և հարցեր ունեք հնարավոր տարբերակների մասին, զանգահարեք մեր փաստաբաններին:
Եթե կարծում եք, որ սխալ եք դատապարտվել և հարցեր ունեք հնարավոր տարբերակների մասին, զանգահարեք մեր փաստաբաններին: Փորձառու իրավաբաններից խորհրդատվություն ստանալը հոգեպես հանդարտվելու և ձեր կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու լավագույն միջոցն է: Խորհուրդ ենք տալիս կապ հաստատել մեզ հետ և քննարկել ձեր գործի հանգամանքները: Մեր փաստաբանները բացառիկ փորձ ունեն ձեզ խորհուրդ առաջարկելու համար, քանի որ մենք զբաղվում ենք ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական իրավունքով: Երբ տատանվում եք հետագա քայլերի հարցում, խիստ կարևոր է ապավինել նրանց, ում դիմել եք խորհուրդ ստանալու համար:
McKenzie Scott-ի արհեստավարժ փաստաբանները վստահ են, որ կարող են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դժվարին իրավիճակում հայտնված մեր հաճախորդներին։

Պատրա՞ստ եք հանցանքի մեջ մեղադրվելուց հետո պայքարել արդարության համար: Կապ հաստատեք McKenzie Scott ընկերոթյան հետ 619-794-0451 հեռախոսահամարով՝ գործը գնահատելու համար:.

Should You Talk to the Police?
 
What to Say if the Police Ask
to Search Your Car
Will I Look Suspicious if I
Don’t Talk to the Police?

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Նշում. Հաճախորդի գաղտնիությունը պաշտպանելու նպատակով րեական գործերով մեղադրյալների անունները չեն նշվախ:

UNITED STATES V. AN INDIVIDUAL CASE NO. 13CR0885-GW (2020); 15-50445 (9TH CIR. 2018).

Federal wire fraud case dismissed in entirety after trial and successful appeal.

HUSBAND AND WIFE V. DEFENDANTS CASE NO. (PRE-FILING) (2019)

Obtained policy-limits award of $1,250,000.00 in automobile-accident civil case.

UNITED STATES V. AN INDIVIDUAL CASE NO. 19CR1879 (2019)

Drug-importation charges with alleged confession, not guilty on all charges.

UNITED STATES V. AN INDIVIDUAL CASE NO. 17-50128 (2018)

Securities-fraud conviction reversed on all counts, new trial ordered.

UNITED STATES V. AN INDIVIDUAL CASE NO. 17CR0444 (2020)

Respected scientist accused of theft of trade secrets in 20-count federal indictment. Not guilty on all charges. (Co-counsel John C. Lemon).

UNITED STATES V. AN INDIVIDUAL CASE NO. 17CR103-CJC (2018)

Federal drug and counterfeit indictment dismissed as result of Orange County jail scandal litigation and finding of Brady violation.

UNITED STATES V. AN INDIVIDUAL CASE NO. 16-50464 (2019)

Conviction for soliciting the murder of a federal judge reversed in its entirety, new trial ordered.

U.S. v. An Individual [07cr00195-L-1]

Federal Drug-Importation Guilty.

    Please prove you are human by selecting the plane.


    Հաճախորդի կարծիք

    "«Ես չափազանց տպավորված էի պարոն Սքոթից։ Նա իսկապես պրոֆեսիոնալ էր և կարողացավ բացատրել օրենքը և իմաստ տալ հոդվածներին: Նա կարողացավ գրավի հասնել՝ հակառակ դատախազի առարկությունների, և հասավ իմ ընտանիքի անդամների գործով իսկապես ողջամիտ որոշման»։"
    Շեյլա
    Client Review


    CALL NOW