• 1350 Columbia Street, Suite 600, San Diego, California 92101

English | Español

Քաղաքացիական իրավունքի ոլորտի փաստաբաններ

Կատաստրոֆիկ վնասվածք, սիրելիի մահ, վերադաս ղեկավարի գործողություններից տուժելը. մենք ամեն օր պայքարում ենք այսօրինակ անարդարությունների դեմ և ներկայացնում ենք հասարակ մարդկանց շահերը, երբ նրանց նկատմամբ անարդար են վարվել։

Քաղաքացիական ոլորտի մեր գործունեությունը ներառում է հետևյալ ոլորտները՝

  • ոչ իրավաչափ մահ
  • կատաստրոֆիկ վնասվածք
  • քաղաքացիական իրավունքի պաշտպանության հայցեր ընդդեմ պետական ​​կառույցների
  • բեռնատար և մարդատար ավտոմոբիլային խոշոր վթարներ
  • սեռական բռնության և ոտնձգութան դեպքեր
  • գանգուղեղային տրավմայի դեպքեր
Քաղաքացիական գործերը գրեթե միշտ իրականացվում են հետվճարային հիմունքներով, ինչը նշանակում է, որ մենք հոնարար և կատարված ծախսերի վճարներ ստանում ենք միայն հաջող հաշտության համաձայնության կամ դատավճիռ կայացվելուց հետո:
McKenzie Scott իրավաբանական ընկերությունը մեծ նվիրումով պայքարում է նրանց համար, ում քաղաքացիական իրավունքները ոտնահարվել են: Միացյալ Նահանգներում գործում են օրենքներ, որոնք պաշտպանում են քաղաքացիական իրավունքների առանձին տեսակները՝ կյանքը, ազատությունը վայելելու և երջանկության ձգտման ձեր ունակությունը պահպանելու համար: Քաղաքացիական իրավունքների օրենսդրությունը ներառված է՝
  • ԱՄՆ Սահմանադրությունում
  • Իրավունքների մասին օրենքում (բիլլ)
  • դաշնային և նահանգային օրենսդրությունում:
Քաղաքացիական օրեսնդրության համաձայն անձանց տրված պաշտպանության որոշ միջոցներից են՝
  • խոսքի ազատություն
  • հավաքների ազատություն
  • անհիմն խուզարկությունից և ձերբակալությունից ազատություն
  • կրոնի ազատություն
  • բողոք անցկացնելու ազատություն
  • պետությանը հայցադիմում ներկայացնելու իրավունք
  • պատշաճ իրավական վարույթի իրավունք
  • փաստաբան ունենալու իրավունք
  • հավասար պաշտպանության իրավունք:
Եթե կարծում եք, որ ոտնահարվել են ձեր քաղաքացիական իրավունքները, կարող եք դիմել McKenzie Scott՝ քաղաքացիական հայց ներկայացնելու և արդարության հասնելու համար: Քաղաքացիական իրավունքի ոլորտի մեր փաստաբանները արդարադատության նվիրված մարտիկներ են, ովքեր ունեն տասնամյակների փորձ պայքարելու Հասարակ Մարդկանց համար՝ ընդդեմ կառավարության, կորպորացիաների և անհատ օրինախախտերի։

Ի՞նչ են քաղաքացիական իրավունքի մասին օրենքները

Քաղաքացիական իրավունքների մասին օրենքներն օգում են անհատներին պաշտպանվելու խտրականությունից և անարդար վերաբերմունքից: Անկախ նրանից, թե դուք կոպիտ վերաբերմունքի, խարդախության կամ խտրականության զոհ եք դարձել (ռասայի, կրոնի, ազգային ծագման և այլնի հիման վրա), քաղաքացիական իրավունքների մասին օրենքները մշակվել են, որ ապահովեն ձեր օգնության դիմելու հնարավորությունը:
Քաղաքացիական իրավունքները հաճախ հիշատակվում են, երբ քննարկվում են քաղաքացիական ազատությունները՝ այն ազատությունները, որոնք համաձայն Իրավունքների մասին օրենքի (բիլլի) տրված են ԱՄՆ բոլոր քաղաքացիներին: Սակայն, եթե քաղաքացիական իրավունքների մասին օրենքները կոչված են ձեզ պաշտպանելու անհատների կամ մասնավոր ընկերությունների/կորպորացիաների կողմից կատարված իրավախախտումներից, քաղաքացիական ազատությունները գործնականում ձեզ պաշտպանում են պետական կառույցների խախտումներից: Օրինակ, 1964թ. Քաղաքացիական իրավունքների մասին օրենքը (ակտը) ամերիկյան քաղաքացիներին պաշտպանում է ըստ ռասայի, կրոնի, սեռական կողմնորոշման և այլնի խտրականությունից: Ի լրումն, Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը (ակտ) ընդունվել է ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավայրում կամ առևտրային ընկերություններում խտրականությունից պաշտպանելու համար: Իսկ Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը (ակտ) ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանում է աշխատավայրում կամ առևտրային ընկերություններում հնարավոր խտրականությունից:

Կալիֆորնիայի քաղաքացիական իրավունքների մասին օրենքներ

Ամերիկացիներին քաղաքացիական իրավունքները տրված են համաձայն դաշնային օրենքների: Բացի այդ, Կալիֆորնիայի նման նահանգներն ընդունել են օրենքներ, որոնք քաղաքացիներին տալիս են քաղաքացիական իրավունքների ոտնահարումներից հավելյալ պաշտպանություն:

Պատրա՞ստ եք արդարության հասնել ձեր քաղաքացիական իրավունքների խախտման համար: Կապ հաստատեք McKenzie Scott ընկերության փորձառու և վստահելի փաստաբանների հետ 619-794-0451 հեռախոսահամարով՝ ձեր գործը գնահատելու համար:

Օրինակ, Կալիֆորնիայի Քաղաքացիական իրավունքների օրենսգիրքը ներառում է Ունրուհի քաղաքացիական իրավունքների մասին ակտը (Unruh Civil Rights Act), որը Ոսկե նահանգի յուրաքանչյուր բնակչի բիզնեսը պաշտպանում է խտրականությունից՝ ռասայի, ազգության, կրոնի, հաշմանդամության, տարիքի, ընտանեկան կարգավիճակի, սեռի, գենդերային կողմնորոշման և այլնի հիման վրա: Բացի այդ, Ունրուհի Քաղաքացիական իրավունքների մասին օրենքը սահմանում է, որ՝
Այս նահանգի իրավասության ներքո գտնվող բոլոր անձինք ազատ և հավասար են և ունեն լիարժեք և հավասար բնակեցման, առավելությունների, հարմարությունների, արտոնությունների կամ ծառայությունների իրավունք ցանկացած տեսակի և բոլոր բիզնես ընկերություններում՝ անկախ նրանց սեռից, ռասայից, մաշկի գույնից, կրոնից, ծագումից, ազգային պատկանելությունից, հաշմանդամությունից, առողջական վիճակից, գենետիկ տեղեկատվությունից, ընտանեկան կարգավիճակից, սեռական կողմնորոշումից, քաղաքացիությունից, հիմնական լեզվից կամ ներգաղթի կարգավիճակից:
Եվ, որ օրենքը՝
… չպետք է մեկնաբանվի որպես անձին որևէ իրավունքի կամ արտոնության տրամադրում, որը պայմանավորված է կամ սահմանափակված է օրենքով, կամ որը հավասարապես կիրառելի է ցանկացած սեռի, մաշկի գույնի, ռասայի, կրոնի, ծագման, ազգային պատկանելության, հաշմանդամության, առողջական վիճակի, ընտանեկան կարգավիճակի, սեռական կողմնորոշման, քաղաքացիության, հիմնական լեզվի կամ ներգաղթյալի կարգավիճակի կամ անձանց համար՝ անկախ նրանց գենետիկ տեղեկատվությունից։
Սակայն, Կալիֆորնիան ձեզ նաև տալիս է քաղաքացիական իրավունքների լրացուցիչ պաշտպանություն՝ մեղադրանք սահմանելով հանցանքի մեջ մեղադրվող ցանկացած իրավախախտի համար, եթե նրա գործողությունները վնասել կամ սպառնացել են ձեզ:
San Diego, California Civil Rights Lawyers Եթե ձեր քաղաքացիական իրավունքները ոտնահարվել են, կարող եք ներկայացնել քաղաքացիական հայց։ Քաղաքացիական հայցերն առանձնացված են քրեական վարույթներից, որոնք կարող են առաջանալ խտրականության կամ այլ տեսակի իրավախախտման արդյունքում: Ի լրումն, քաղաքացիական հայցեր կարող են ներկայացվել՝ անկախ այն բանից, թե արդյոք իրավախախտին քրեական մեղադրանք է առաջադրվել, թե ոչ: McKenzie Scott-ի քաղաքացիական իրավունքի ոլորտի փաստաբանները կարող են ուսումնասիրել ձեր գործը և տրամադրել իրավական ուղեցույցներ, որոնք կօգնեն, որ կրած վնասի համար ստանաք համարժեք փոխհատուցում: Քաղաքացիական իրավունքների խախտումները հաճախ սխալ են ընկալվում, և հաճախ դժվար է որոշել, թե արդյոք ձեր կոնկրետ միջադեպը կարող է քաղաքացիական հայցի համար իրական հիմք հանդիսանալ: Սակայն, մեր նվիրված և փորձառու փաստաբաններն այստեղ են՝ պատասխանելու ձեր ցանկացած հարցին և երաշխավորելու, որ դուք կստանաք այն արդարադատությունը, որին արժանի եք:

Քաղաքացիական իրավունքների խախտման ինչպիսի՞ օրինակներ կան

Քաղաքացիական իրավունքների խախտումները կարող են հանդիպել տարբեր ձևերով: Այսպես, ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները, դաժան վերաբերմունքը կամ ազատազրկման վայրերում մահվան դեպքերը քաղաքացիական իրավունքների խախտումների տարածված օրինակներ են: Մեկ այլ օրինակում, երբ տան սեփանականատերը ռասայական կամ կրոնական հիմքերով մերժում է վարձակալին բնակարան տրամադրել, նույնպես քաղաքացիական իրավունքների խախտման դեպք է: Բացի այդ, գործատուի կամ վերադաս ղեկավարի կողմից սեռական բռնությունը կամ ոտնձգությունը քաղաքացիական իրավունքների խախտման մեկ այլ տարածված օրինակ է: Սեռական կողմնորոշման կամ կրոնի պատճառով ֆիզիկական ոտնձգությունը նույնպես քաղաքացիական իրավունքների խախտման օրինակ է:

Ունե՞ք քաղաքացիական իրավունքների ոլորտի փաստաբանի հետ խոսելու կարիք: McKenzie Scott-ընկերությունը պայքարում է Հասարակ Մարդու իրավունքների համար: Կապ հաստատեք մեզ հետ 619-794-0451հեռախոսահամարով գործը գնահատելու համար:

Թեև քաղաքացիական իրավունքների խախտումները կարող են տեղի ունենալ անթիվ սցենարների միջոցով, նման ցավալի միջադեպից հետո McKenzie Scott-ի փաստաբանի օգնությամբ հնարավոր է հասնել համարժեք արդարադատության: Մենք օգնել ենք քաղաքացիական իրավունքների խախտումներից տուժածներին հասնել արդարադատության վնասի առավելագույն փոխհատուցման տեսքով, ներառյալ վերջին ռեկորդային դատավճիռը՝ $85 միլիոն՝ ոստիկանի ոչ իրավաչափ մահվան ողբերգական միջադեպի գործով:

Որքա՞ն ժամանակ ունեմ քաղաքացիական իրավունքների պաշտպանության հայց ներկայացնելու համար:

Եթե խախտվել են ձեր քաղաքացիական իրավունքնեը, հայց ներկայացնելու համար Կալիֆորնիայի վաղեմության ժամկետը (վերջնաժամկետը) հաճախ միջադեպի օրվանից ընդամենը վեց ամիս է: Սա նշանակում է, որ եթե ձեր քաղաքացիական իրավունքները խախտվել են նահանգային կամ տեղական իրավապահ մարմինների կողմից, դուք, ընդհանուր առմամբ, ունեք խախտման օրվանից սկսած ընդամենը վեց ամիս ժամանակ հայց ներկայացնելու և վնասի փոխհատուցում պահանջելու իրավունքը պահպանելու համար: Ըստ այդմ, McKenzie Scott-ի քաղաքացիական իրավունքների ոլորտի փաստաբանական թիմը կոչ է անում բոլոր տուժածներին իրավախախտումից հետո հնարավորինս շուտ կապ հաստատել մեզ հետ՝ երաշխավորելու, որ արդարադատությանը դիմելու ձեր հնարավորությունը պահպանված է, վաղեմության ժամկետը չի ավարտվել: Քաղաքացիական իրավունքների դաշնային հայցերի դեպքում վաղեմության ժամկետը կարող է ավելի երկարաձգվել՝ երբեմն հասնելով միջադեպի օրվանից մինչև երկու տարվա: Սակայն, Քաղաքացիական հայցերի մասին դաշնային օրենքը (ակտը) նաև պարունակում է հայցերի նկատմամբ պահանջներ, որոնք կարող են ազդել վաղեմության ժամկետների վրա: Դատական հայցերի, վաղեմության ժամկետների և պետական պատասխանողների դեմ անհատական հայցերի միջև փոխկապվածությունը բարդ է և կախված է կոնկրետ հանգամանքներից: Դրանք նաև կախված են ձեր անհատական քաղաքացիական իրավունքների խախտման հանգամանքներից և հայցի մասնավոր հիմքերից: Ուստի, քաղաքացիական իրավունքների դաշնային հայցերի ներկայացման համար ժամկետների տարբերությունները նշանակում են, որ դուք պետք է դիմեք McKenzie Scott-ի փաստաբանական թիմին՝ ձեր քաղաքացիական իրավունքների խախտումից հետո գործը հնարավորինս շուտ գնահատելու համար:

Հենց այսօր կապ հաստատեք McKenzie Scott-ի քաղաքացիական իրավունքների լավագույն փաստաբանների հետ՝ ձեր գործը քննարկելու համար

McKenzie Scott-ընկերություն սոցիալական արդարության մարտիկների մեր թիմն ունի ձեզ անհրաժեշտ փորձը, նվիրվածությունը և ապացուցված արդյունքները: Քաղաքացիական իրավունքի ոլորտի մեր փաստաբանները տասնամյակներ շարունակ պայքարել են Հասարակ Մարդկանց շահերը պաշտպանելու համար: Քաղաքացիական գործերը գրեթե միշտ իրականացվում են հետվճարային հիմունքներով, ինչը նշանակում է, որ մենք հոնարար և կատարված ծախսերի վճարներ ստանում ենք միայն հաջող հաշտության համաձայնության կամ դատավճիռ կայացվելուց հետո: Հենց այսօր կապ հաստատեք 619-794-0451 հեռախոսահամարով ձեր գործը քննարկելու համար: Մենք ներկայացնում ենք տուժած անձանց շահերը ողջ Կալիֆորնիայում, ինչպես նաև ամբողջ երկրում:

    Please prove you are human by selecting the house.


    Հաճախորդի կարծիք

    "«Իհարկե, հեշտ չէր գտնել վստահելի, խելացի և հոգատար փաստաբան: Թիմը և նրա անձնակազմը վերևից ուղարկված հրեշտակներ էին: Նրանք քրտնաջան և ջանասիրաբար աշխատեցին շատ հզոր հակառակորդի դեմ և հասան իրենց վստահորդի արդարացմանը: Ես չեմ կարող իմ ամբողջ երախտագիտությունը հայտնել Թիմին: Նա այժմ մեր ընկերն է և մեր ընտանեկան փաստաբանը, եթե մենք երբևէ դրա կարիքը ունենանք: Ես հաստատակամորեն խորհուրդ եմ տալիս Թիմին և նրա թիմին բոլոր նրանց, ովքեր հիանալի փաստաբանի կարիք ունեն»:"
    Tiffany
    Client Review


    CALL NOW