• 1350 Columbia Street, Suite 600, San Diego, California 92101

English | Español

McKenzie Scott Իրավաբանական ընկերություն

Ի՞նչն է Մեզ Դարձնում Բացառիկ

Մեր Առաքելությունը

0 +
տարվա համատեղ փորձ
0 +
վիճարկած դատակական վճիռներ
# 1
պատմական ամենախիստ դատավճիռը՝ $85 մլն.
0 10
հանգստի օրեր, քանի դեռ չենք հասել արդարության

Նվիրված և փորձառու փաստաբաններ

Ինչու՞ ընտրել McKenzie Scott քաղաքացիական իրավունքի և քրեական պատշպանության ոլորտի փաստաբաններին

Մենք պայքարում ենք Հասարակ Մարդու իրավունքների համար: Եվ գրեթե յուրաքանչյուրը դառնում է Հասարակ Մարդ, երբ առերեսվում է կառավարական ազդեցության կամ խոշոր կորպորացիաների փողերի հետ։ Մենք թիրախավորել ենք մեր գործունեությունը՝ պաշտպանելով մարդկանց քրեական մեղադրանքներից, դատական հայց ներկայացնելով պետական մարմիններին, երբ նրանք խախտում են քաղաքացիական իրավունքները, և պատասխանատվության ենթարկելով կորպորացիաներին, երբ նրանք վնաս են հասցնում են մարդկանց: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում երդվյալ ատենակալների դատարաններին և միջնորդագրեր ներկայացնելու լավագույն փորձը համատեղում ենք մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքների հետ: Ահա թե ինչպես ենք մենք հաղթում:

Միշել Ակեմի ՄաքՔենզի

Michele A. McKenzie

Միշել ՄաքՔենզին McKenzie Scott PC-ի հիմնադիր գործընկերն է: 2000-ին Ստենֆորդի իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո, նախքան մասնավոր գործունեությանն անցնելը, Միշել ՄաքՔենզին շուրջ քսան տարի աշխատել է Սան Դիեգոյի Դաշնային պաշտպաններ ընկերությունում որպես դատական փաստաբան, դատական խմբի ղեկավար, առաջին օգնական և ժամանակավոր գործադիր տնօրեն: Միշելն իր կարիերան նվիրել է արդարադատության համակարգում համակարգային անարդարությունների դեմ պայքարին, այդ թվում բարձրացնելով դաշնային երդվյալ ատենակալների դատարաններում ռասայական փոքրամասնությունների մշտական թերի ներկայացման խնդիրը: Տկն. ՄաքՔենզիի ջանքերը լայնորեն գնահատվում են Հարավային շրջանում այսօր ավելի արդար երդվյալ ատենակալների կազմի ստեղծմանը նպաստելու համար:

Թիմթի Ա. Սքոթ

TIMOTHY SCOTT

Ստենֆորդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ Թիմ Սքոթն ավելի քան 20 տարի դատարանի դահլիճում պաշտպանում է մարդկանց սահմանադրական իրավունքները: Որպես քաղաքացիական իրավունքի ոլորտի փաստաբան, Թիմ Սքոթը հանդիսացել է Kay J. P. ընդդեմ San Diego վարույթի առաջատար դատական փաստաբանը, որն ավարտվեց ամերիկյան պատմության մեջ ամենամեծ ազդեցության դատավճիռով (վնասի փոխհատուցումը կազմել է $85 մլն.):

Որպես քրեական փաստաբան՝ նա քննել է ավելի քան 60 գործ՝ դրանցից մոտ երեք քառորդում հասնելով արդարացման դատավճիռների, դատական վարույթի կարճման կամ բողոքարկմամբ որոշման բեկանման կամ բողոքարկմամբ դատավճռի բեկանման:

Գործունեության ոլորտներ

Ո՞ր հարցերում կարող ենք ձեզ օգնել

McKenzie Scott-իրավանական ընկերությունը քաղաքացիական իրավունքի, քրեական պաշտպանության և մարմնական վնասվածքների հետ կապված գործերում համապարփակ ծառայություններ առաջարկող իրավաբանական ընկերություն է, որն ունի տարիների փորձառություն հետևյալ ոլորտներում:

Քաղաքացիական իրավունք

Անհամաչափ ուժի կիրառման հայցեր

Դաշնային քրեական պաշտպանություն

Ոստիկանության օրինազանց գործողություններ

Սպիտակ օձիքավորների (ֆինանսա-տնտեսական կամ առևտրային գործնությամբ զբաղվող անձանց) քրեական պաշտպանություն

Ապօրինի խուզարկություն և առգրավում

Քրեական պաշտպանություն Վճռաբեկ եւ Բարձրագույն դատարաններում

Կատաստրոֆիկ մարմնական վնասվածքներ

Անիրավաչափ մահվան հայցեր

Սահմանապահ ծառայության առընչվող քրեական հայցեր

Մեր թիմը

Պետական կամ կորպորատիվ կառույցներին դեմ գնալը կարող է խնդրահարույց լինել։ McKenzie Scott-ի արդարության մարտիկների փորձառու թիմի շնորհիվ դուք կստանաք հոգեկան հանգստություն, որն անհրաժեշտ է դատավարության ողջ ընթացքում:

Գործի անվճար գնահատում

    Please prove you are human by selecting the heart.

    Մրցանակներ և ճանաչում

    McKenzie Scott իրավաբանական ընկերությունը Ճանաչված է գերազանց արդյունքների համար Սան Դիեգոյում, ողջ Կալիֆորնիայում և ամբողջ երկրում:

    Քաղաքացիական իրավունքի, քրեական պաշտպանության և մարմնական վնասվածքների ոլորտի մեր անվանի իրավաբաններն ունեն եռանդ, հմտություններ և փորձ, որոնք անհրաժեշտ են ձեր իրավունքները պաշտպանելու համար:


    CALL NOW